ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Ռեալ»-ի պաշտպանի յուրօրինակ գոլը՝ «Կուլտուրալ Լեոնես»-ի դարպասը
20:55, 27.10.2016 | mamul.am
8049 | 1

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ «Ռեալ» - «Կուլտուրալ Լեոնես» հանդիպման (7:1) 68-րդ րոպեին «Ռեալ»-ի պաշտպան Խոսե Իգնասիո Նաչոն «մկրատ» տեսակի հիանալի հարվածով գրավել է մրցակցի դարպասը։

Հանդիպումից հետո «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ Նաչոյի հարվածը յուրօրինակ էր։ Նրա խոսքով՝ այն կմտնի ֆուտբոլի պատմության մեջ։

«Նաչոն արժանի է դրան, քանի որ շատ լուրջ է աշխատում մարզումների ընթացքում»,- նշել է Զիդանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր