Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ «Ռեալ» - «Կուլտուրալ Լեոնես» հանդիպման (7:1) 68-րդ րոպեին «Ռեալ»-ի պաշտպան Խոսե Իգնասիո Նաչոն «մկրատ» տեսակի հիանալի հարվածով գրավել է մրցակցի դարպասը։ Հանդիպումից հետո «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ Նաչոյի հարվածը յուրօրինակ էր։ Նրա խոսքով՝ այն կմտնի ֆուտբոլի պատմության մեջ։ «Նաչոն արժանի է դրան, քանի որ շատ լուրջ է աշխատում մարզումների ընթացքում»,- նշել է Զիդանը։ |