ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն հնարավոր վերադարձին, նշել է, որ Ծառուկյանը որպես պատգամավոր շարունակում է մնալ, հետևաբար չի հեռացել քաղաքականությունից, պարզապես նրան արգելել էին ղեկավարել ԲՀԿ-ն: «Սա ավտորիտար ռեժիմին բնորոշ իրականություն է, որ մեկին արգելում են, հետո թույլ են տալիս: Ասում են՝ դու չպետք է զբաղվես քաղաքականությամբ, հիմա էլ ասում են՝ պետք է զբաղվես»: Հարցին` իսկ վերադառնալու կարիքը կա՞, Փոստանջյանն ասել է. «Միգուցե իր համակիրների համար կարիքը կա, բայց ես իր համակիրը չեմ»: |