Ռուսաստանը չի վերընտրվել երկրորդ ժամկետով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, հաղորդում է Reuters գործակալությունը: Քվեարկության արդյունքներով նա զիջել է Հունգարիային և Խորվաթիային: Ավելի վաղ իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին անում բացառել Ռուսաստանին խորհրդի կազմից:
Խորհրդի երկու ազատված տեղի հավակնորդներն էին Ռուսաստանը, Հունգարիան և Խորվաթիան: Քվեարկության արդյունքներով Ռուսաստանը ստացել է 112 ձայն, Հունգարիան՝ 144, Խորվաթիան՝ 114 ձայն:
Ռուսաստանը խորհրդում վերընտրման հայտ էր ներկայացրել Արևելյան Եվրոպայի տարածաշրջանից: Խորհրդում Ռուսաստանի անդամության ժամկետը լրանում է 2016թ վերջին: