ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Մի կողմից կա խոր թախիծ և տխրություն, մյուս կողմից՝ լի ենք հպարտությամբ». Բակո Սահակյանն այցելել է Թալիշ
19:30, 29.10.2016 | mamul.am
16861 | 0
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Իր խոսքում Բ. Սահակյանը նշել է, որ այս պահին բոլորս համակված ենք տարբեր զգացումներով. մի կողմից, կա խոր թախիծ ու տխրություն, քանի որ հիշում ենք մեր նահատակված ընկերներին և հարազատներին, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում, իսկ մյուս կողմից, մենք լի ենք հպարտությամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, ովքեր իրենց խիզախությամբ ու անձնվիրությամբ պաշտպանեցին հարազատ ժողովրդին և պետությունը, ում համար հայրենիքին ծառայելը ամենամեծ և կարևոր առաքելությունն էր կյանքում:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սյունեցիները և, մասնավորապես, սիսիանցիները միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում, և այդ առումով Արցախյան ազատամարտը բացառություն չէր, որի ընթացքում նրանք պայքարել են թշնամու դեմ և իրենց անգնահատելի ավանդը բերել մեր փառավոր հաղթանակների կերտմանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր