ԱՄՆ պետդեպարտամենտն Ստամբուլի գլխավոր հյուպատոսությունում աշխատող իր դեսպանների ընտանիքներին հրահանգել է լքել այդ քաղաքը: Նախազգուշացումը տեղակայված է գերատեսչության կայքում: Որոշումը կայացվել է ծայրահեղական խմբավորումների ակտիվացման հետ, որոնք կարող են հարձակումներ գործել ԱՄՆ-ի քաղաքացիների վրա: Որոշումը վերաբերում է միայն Ստամբուլում գտնվող ընտանիքներին: ԱՄՆ քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվել խուսափել երկրի հարավ-արևելք ուղևորվելուց: Հիշեցնենք որ հուլիսի 16-ի` իշխանափոխության անհաջող փորձից հետո մինչ օրս Թուրքիայում արտակարգ ռեժիմ է հայտարարված: |