ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Ինչ պետք է հայտարարեր Վահան Շիրխանյանը, որի ասուլիսն այդպես էլ տեղի չունեցավ
13:40, 11.11.2016 | mamul.am
3369 | 0
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ԱԱԾ շենքում պետք է կայանար ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի մամուլի ասուլիսը: Լրատվամիջոցները երկու ժամ սպասելուց հետո պարզել են, որ հանդիպումը չի լինելու: Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ԱԱԾ-ի այդ քայլը որակել է աճպարարություն: «Շիրխանյանը պատրաստվում էր մանրամասներ ներկայացնել Նորք Մարաշի զինված խմբի հետ կապված, ինչպես նաև հայտնել, թե ինչու են իր նկատմամբ հետապնդումներ իրականացվում, ում կողմից են դրանք հրահրված և այլն»:
Ալումյանը նշել է, որ նրա առողջական վիճակը վատ է և
ստացիոնար բուժում է հարկավոր:
Այս կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել:
Ըստ այդմ` 2016թ. հոկտեմբերի 6-ին Վ. Շիրխանյանը «Աղաբեկյան» ախտորոշիչ կենտրոնում ենթարկվել է ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության:
Անցկացված հետազոտությունները փաստել են, որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Վահան Շիրխանյանի մոտ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել, և վերջինն իր բուժումը կարող է ստանալ քրեակատարողական հիմնարկի պայմաններում, բժիշկների դինամիկ հսկողության ներքո»,- նշված է հայտարարության տեքստում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր