ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Լոնդոնի դպրոցներից մեկում վերացվել է զուգարանների տարանջատումն ըստ սեռերի` հանուն հոմոսեքսուալների
00:10, 30.11.2016 | mamul.am
30709 | 1

Լոնդոնի արևելքում գտնվող Բուքսթոնի դպրոցում նորարարություն է մտցվել, որն ուղղված է անվտանգ տարածք ստեղծելուն և երեխաների միջև փոխադարձ հարգանք առաջացնելուն: Խոսքը վերաբերում է ընդհանուր զուգարաններին, որոնք այլևս բաժանված չեն լինելու տղաների և աղջիկների միջև, քանի որ, ինչպես դպրոցի ղեկավարությունն էնշում, շատ աշակերտներ դեռ չեն կողմնորոշվել իրեց սեռական պատկանելիության հարցում և չպետք է նրանց ստիպել` օգտվել ըստ սեռերի առանձնացված զուգարաններից:

Նորամուծությունը դժգոհությունների լուրջ ալիք է բարձրացրել աշակերտների ծնողների միջև: Նրանք պնդում են, որ իրականում նման զուգարաններն առավել խոցելի են դարձնում երեխաներին, դրդում վաղաժամ սեռահասունացման: Ծնողները Change.org-ում արդեն ստորագրահավաք են սկսել` պահանջելով առանձնացնել զուգարաններն ըստ սեռերի: «Մենք կարծում ենք, որ անսեռ զուգարանների ներմուծումը խախտում է հիգիենայի, անհատականության, անվտանգության կանոնները»,- ասել են ծնողները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր