ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ հայրենադարձված, հատուկ կարիքներով սիրիահայերի կողքին
17:20, 02.12.2016 | mamul.am
22633 | 0

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով ծանր կացության և անապահովության մեջ հայտնված ու հայրենադարձված հաշմանդամ հայ երեխաներին: Վերջիններս մինչև հայրենիք ժամանելը գտնվել են Հալեպում գործող «Արևիկ» կենտրոնի հոգածության ներքո։ Հայաստանում նրանց համախմբել է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը, որի նախաձեռնությամբ, «Արևիկ»-ի 13-ամյա հաջողված փորձից ելնելով՝ երկու տարի առաջ բացվել է «Արևիկ-Հայաստան»-ը:


Նվիրված թիմի և արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն կարճ ժամանակահատվածում կարողացել է հասնել հաջողության. «Արևիկ-Հայաստան»-ն անվճար հիմունքներով հոգեբանական աջակցություն է տրամադրում մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող սիրիահայերին: Կենտրոնում կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ մաթեմատիկա, նկարչություն, երաժշտություն, ֆիզիկական պատրաստվածություն առարկաներից: Հատուկ ուշադրության կենտրուոմ են նաև արտ-թերապիան, խոսքի զարգացումը, ձեռագործ աշխատանքների ուսուցումը:

«Արևիկ-Հայաստան» կենտրոնի մասնագիտական թիմին հաջողվում է թեթևացնել խնդիրներ ունեցող սիրիահայ մեր հայրենակիցների առօրյան և նրանց առավելագույնս ներգրավվել հասարակական կյանքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր