ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Չիլիի էկոնոմիկայի նախարարին սեքս-տիկնիկ են նվիրել
23:10, 15.12.2016 | mamul.am
20526 | 0

Չիլիի արտահանողների ասոցիացիան ավանդական նախածննդյան պաշտոնական ընթրիքի ժամանակ երկրի էկոնոմիկայի նախարար Լուիս Ֆելիպե Սեսպեդեսին նվիրել է սեքս-տիկնիկ: Ինչպես գրված է եղել նվերի վրայի երկտողում` այն խորհրդանշական է` «էկոնոմիկան խթանելու համար»:

Այս տարօրինակ քայլը լայնորեն քննադատել են տեղի ԶԼՄ-ները, սոցցանցերի օգտատերերը և նախ և առաջ` երկրի նախագահ Միշել Բաչալետը: «Չի կարելի հաշտվել այն բանի հետ, ինչ տեղի է ունեցել ընթրիքի ժամանակ: «Իմ նախագահական 2 ժամկետների ընթացքում կանանց հանդեպ հարգանքի համար պայքարելը եղել է իմ առաջնային սկզբունքներից մեկն»,- ասել է նա:

Էկոնոմիկայի նախագահն արդեն ներողություն է խնդրել, որ ընդունել է նվերը: Նա պարզաբանել է, որ իրեն փաստի առաջ են կանգնեցրել և ինքը չի կարողացել ճիշտ կողմնորոշվել:

Աղբյուրը` life.ru
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր