ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Շանթ Հարությունյանի ընկերը հացադուլ է հայտարարել` պահանջելով համաներում
15:05, 10.01.2017 | mamul.am
2612 | 0
2013թ․ նոյեմբերի 5-ին Երևանի Ազատության հրապարակում հեղափոխության ակցիա իրականացնելու համար կալանավորված Շանթ Հարությունյանի համախոհը՝ Վարդան Վարդանյանը, 15 օր է` հացադուլ է անում: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրին, որ նա պահանջում է երկրի նախագահից հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առթիվ, համաներմամբ ազատ արձակել համաներման սպասող բոլոր բանտարկյալներին։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում` 8 ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014-ի հոկտեմբերի 17-ին Վարդան Վարդանյանին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր