Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հունվարի 10-ին Հունաստանի բոլոր դպրոցներում չեղարկվել են դպրոցական պարապմունքները, և երկրի համար սաստիկ ցրտի պատճառով դպրոցականները լրացուցիչ արձակուրդ են ստացել։ Այս մասին հաղորդում է Korrespondent-ը։ Հունվարի 6-ին «Արիադնա» հակացիկլոնը Սիբիրից բերել է Հունաստանի համար աննախադեպ սառնամանիք և ձյան տեսքով տեղումներ։ Հունվարի 9-ին օդերևութաբանները կանխատեսել էին եղանակային պայմանների նոր վատթարացում և ձյան տեսքով տեղումներ ամբողջ երկրում։ Մայրաքաղաքային շրջանի իշխանությունները, հաշվի առնելով իրավիճակը, հայտարարել են, որ հունվարի 10-ին կփակվեն բոլոր դպրոցները։ Որոշումը տարածվում է նաև մասնավոր դպրոցների վրա՝ որոշակի բացառություններով։ Չեն աշխատում նաև մանկապարտեզները։ Հաղորդվում է, որ ցուրտ եղանակները կշարունակվեն մինչև հունվարի 12-ը: Նշվում է, որ Հունաստանի դպրոցները, ինչպես նաև բնակարանների մեծ մասը, նախատեսված չեն ցուրտ եղանակի համար։ |