ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Ամանորյա գիշերն Ստամբուլում ահաբեկչություն իրականացնողը նոր մանրամասներ է պատմել
15:15, 19.01.2017 | mamul.am
6151 | 0
Ինչպես հայտնի է, թուրքական հատուկ ծառայությունները կալանավորել են Աբդուլհադիր Մաշարիփովին, ով կասկածվում է ամանորյա գիշերն Ստամբուլի Ռեյնա գիշերային ակումբներից մեկում ահաբեկչություն իրականացնելու համար:
Ուզբեկ ահաբեկիչը պատմել է, որ նախկինում վերապատրաստություն է անցել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ճամբարում, այնուհետև ԴԱԻՇ ահաբեկիչների շարքերն է անցել և կռվել Սիրիայում:
ԴԱԻՇ առաջնորդներից մեկը նրան հրամայել է տեղափոխվել Թուրքիա, բնակություն հաստատել այնտեղ, իսկ որոշ ժամանակ անց ահաբեկչություն իրականացնել:
Մաշարիփովը Թուրքիա է մտել Իրանի տարածքով և հաստատվել Քոնյա նահանգում: Մի քանի ամիս այնտեղ ապրելով` նա նոր հրաման է ստացել Ռաքքայից` Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ահաբեկչություն իրականացնելու մասին: Բայց տեղում ահաբեկիչն ստիպված է եղել փոխել իր ծրագրերը:
«Նոր տարվա նախօրյակին ես եկա Թաքսիմ հրապարակ, բայց այն խիստ վերահսկողության տակ էր, ու հասկացա, որ անհնար է այնտեղ ահաբեկչություն իրականացնելը: Դրանից հետո կապ հաստատեցի էմիրի հետ, ու նա նոր հրահանգ տվեց` այդ շրջանում մեկ այլ թիրախ հայտնաբերել: Ես տաքսի նստեցի և անցա որոնումներին: Գիշերային ակումբը լավ տարբերակ էր, այնտեղ հսկիչներ չկային ու մենք կանգ առանք այդ որոշման վրա»,- ահաբեկչի խոսքերն է մեջբերում Лента-ն:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր