MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+18 °C
Հայաստանի Առաջին Հանրապետության օրը նշվեց Աքորու միջնակարգ դպրոցում
21:24, 28.05.2022
2346 | 0
Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Աքորու միջնակարգ դպրոցում այսօր կազմակերպվել էր վոլեյբոլի մրցաշար, որին մասնակցում էին Աքորու թիմը, Ալավերդու թիմը և Նոյեմբերյանի զինվորականների թիմը։ Դպրոցում տոնական տրամադրության զարկը տրվեց տնօրեն Կիմիկ Պետրոսյանի շնորհավորական խոսքով, օրվա խորհրդին համահունչ գեղարվեստական ծրագրով, և ապա օրը ամփոփվեց մրցաշարով։ Մրցաշարի արդյունքում առաջին տեղը գրավեց Աքորու թիմը, սակայն հաղթող ճանաչվեց ընկերությունը և բարեկամությունը։ Դպրոցի տնօրեն Կիմիկ Պետրոսյանը մասնակիցներին հանձնեց մրցանակներ և պատվոգրեր։

Այս և նմանօրինակ այլ ծրագրերն ավելի են ամրացնում կապը տարբեր համայնքների երիտասարդների միջև, նպաստում են զինվոր-հասարակություն կապի ամրապնդմանը: Այդպիսիք ավելի նշանակալի են դարձնում կրթական օջախների դերը և նշանակությունը հասարակության շրջանում` բարձրացնելով մատաղ սերնդի գիտակցությունն առ հայոց պետականության վրածննդի խորհուրդ։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Սուսա Լալայան
to top