MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽԸ
09:18, 17.08.2023
453 | 0

ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽԸ


Պարզ տրամաբանություն ունեցող ամեն մարդու համար պարզ է, որ անբարոյական Եւրոպան, Ամերիկան և Ռուսիան խաղում են երկակի խաղ։ Հայերին կերակրում են միայն հայտարարություններով, իսկ ազերիներին աջակցում իրապես։ Ինչպե՞ս է հնարավոր դատավճիռ կարդալ և այն չիրացվի։ Կամ դատավճիռ կայացնողները անբարոյական են, կամ էլ Ադրբեջանը հայտարարված է աշխարհի միակ գերտիրություն, ումից ամբողջ աշխարհը վախենում է։ Աստված բոլորի դատը տեսնում է և տեսնելու է։ Սա պատմականորեն ապացուցված է։ Ուրեմն աշխարհի ղեկավարներ, ժամանակն է կողմնորոշվելու։

* * *

Ով Բաբելոն Ամերիկա, որ հռչակում ես Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանությունը, այսօր թույլ ես տալիս այդ ցեղասպան թուրքը ելույթ ունենա և պաշտպանի իր ցեղասպան եղբորը։ Ո՞րն է քո իրական դեմքը։

* * *

ՄԱԿ֊ը ինքն իրեն հակասում է։ Առանձին քննադատում են Ադրբեջանին, իսկ միասին Արցախին ցեղասպանելու և Լաչինի միջանցքը փակելու համար չեն դատապարտում Ադրբեջանին, միայն կոչեր են հնչեցնում։

* * *

Եթե մի ընտանիք իր երեխային պատժի սովի մատնելով, ՄԱԿ֊ի գրասենյակները միայն կհորդորե՞ն, թե կպատժեն։ Առավել ևս մի ողջ ժողովրդի այսօր սովամահ են անում, և ՄԱԿ֊ը միայն հորդորում է հանցագործ֊ագրեսորին։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Tereza Mikaelyan
08:51, 25.04.2024
206 | 0
08:43, 25.04.2024
183 | 0
08:05, 11.04.2024
210 | 0
08:01, 11.04.2024
203 | 0
09:18, 17.08.2023
454 | 0
08:31, 07.09.2022
1309 | 0
03:12, 01.01.2022
1702 | 0
to top