MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +8 °C ... +20 °C Tomorrow:+20 °C
Աստծուն խնդրանքներով դիմողներն անհամար են, իսկ երախտագիտություն հայտնողներ չկան
12:36, 04.01.2024
729 | 0

Երկնքում երկու հրեշտակ էին ապրում։ Նրանցից մեկը միշտ հանգստանում էր, իսկ մյուսը շարունակ երկնքից երկիր էր իջնում ու բարձրանում երկինք։

Հանգստացող հրեշտակը հարցնում է մյուսին

-Այդ ի՞նչ ես անդադար վեր ու վար անում։

-Ես մարդկանց խնդրանքներն եմ հասցնում Աստծուն։ Այդ խնդրանքները միշտ սկսվում են «Օգնի՛ր ինձ, Տե՛ր» խոսքով․․․Իսկ դու ինչո՞ւ ես միշտ հանգստանում։

-Իմ պարտականությունն է՝ Աստծուն հասցնել մարդկանց այն ուղերձները, որոնք սկսվում են «Շնորհակա՛լ եմ, Տե՛ր» խոսքով։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
358 | 0
to top