MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Պետք է կարողանալ խաղալ մարդկանց հոգու լարերի հետ
13:44, 27.03.2024
738 | 0

«Երաժշտությունը չի ստում: Եթե այս աշխարհում ինչ-որ բան փոխվի, դա միայն երաժշտության միջոցով կլինի»:

Ջիմի Հենդրիքս


Հարցազրույց՝ կիթառահար Խաչատուր Ասատրյանի հետ։

_Ձեր մասին պատմեք։

_Ես ծնվել եմ դարասկզբին, քաղաքամայր Երևանում: Միջնակարգ կրթություն եմ ստացել Երևանի համար 135 և 139 դպրոցներում:
Մանկուց սիրել եմ երազել, իսկ հետո հասկացա, որ իմ երազանքները դարձան իմ նպատակները և իմ ուղղին: 12 տարեկանում ընդունվել եմ՝ Ա. Սպենդարյանի անվան երաժշտական դպրոց՝ կիթառի բաժին: Ներկա պահին ուսումս շարունակում եմ՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում։


_Ե՞րբ զգացիք, որ նվագելուց բացի կարող եք նաև դասավանդել։

_Դասավանդելու մասին մտածում էի դեռ այն ժամանակ, երբ աշակերտ էի: Ինձ համար, կիթառի ուսուցիչ լինելը և աշակերտներ ունենալը երազանքի պես մի բան էր։
Առաջին դասարանից իմ մեջ մտածում և որոշում էի՝ «Այ երբ դասատու լինեմ սենց կանեմ, կամ սենց չեմ անի» ...

_Ո՞ր տարիքային խմբերին եք դասավանդում և կա՞ն արդյոք երաժշտական սահմանափակումներ։


_Ինձ հաճախ ուրախացնում է այն փաստը, որ այսօր Երևանում կիթառով հետաքրքրված են թե' փոքրերը, թե' մեծերը: Այս պահին աշխատում եմ թե' փոքր տարիքային խմբերի հետ թե' մեծ:

_Նվագում եք, երգում եք հայտնի երգերի քավր տարբերակները, իսկ ձայնագրվելու մասին մտածե՞լ եք։

_Կձայնագրեմ այն ժամանակ, երբ ինքս ինձ գոհացնեմ: Միշտ ինձ գոհացնելն ամենաբարդն է եղել ինձ համար: Հիմա նաև զբաղվում եմ ոկալով: Երբ զգամ, որ սիրողական մակարդակից մի փոքր արդեն ավելին եմ կարողանում, այդ ժամանակ կմտածեմ ձայնագրելու մասին ոչ միայն քավր տարբերակներ, այլ իմ հեղինակային գործերը:


_ «Կիթառահար, ով խաղում է լարերի հետ» ։
Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս արտահայտությունը։


_Կարծում եմ կիթառի լարերի հետ խաղալ չարժե, լավ կատարողը պետք է կարողանա խաղալ մարդկանց հոգու լարերի հետ: Կարողացա՞ր դիպչել մարդկանց սրտերին, անպայման կունենաս հաջողություն, հաջողություն կունենաս բոլոր դեպքերում:
Իսկ կիթառի լարերն օգնականեր են: Առանց իրենց ինձ համար շատ դժվար կլիներ: Լարերից մեկը եթե նույնիսկ կտրվի, մնացած հինգն իրենց իմաստը կկորցնեն:

_Սկսել եք համերգային ծրագրերի վրա աշխատել պատմեք այդ մասին։


_Կոնկրետ հիմա աշխատում եմ համերգային փոքրիկ ռեպերտուարի վրա: Ծրագրի մեջ ներառում եմ առայժմ միայն հայերեն և մեկ, երկու ռուսերեն լեզվով երգեր: Երգերը երգում եմ իմ մեկնաբանությամբ, այնպես, ինչպես ես եմ զգում, ինչպես ես եմ ապրում: Գտնում եմ, որ Երաժիշտ-կատարողի հիմնական առաքելությունը երգը յուրովի ներկայացնելն է: Փորձում եմ: Թե ինչքանով ինձ կհաջողվի կտեսնենք արդյունքից: Շատ դժվար է այդ տեսանկյունից երգել հեղինակ կատարողների երգերը, երգել հոգով, երգել ապրումներով և դա անել ոչ վատ: Դրա համար երգերն ընտրելուց ամեն ինչ չի, որ ստացվում է այնպես ոնց ես կուզեի, որ ստացվի: Միշտ լինում են երգեր, որ ասում եմ «Էս իմ համար չի...»:


_Որտե՞ղ եք ունեցել ելույթներ և լսարանը ինչպե՞ս է արձագանքել։


_Ելույթներ ունեցել եմ վերջին շրջանում տարբեր իվենթների ժամանակ: Կարծում եմ լսարանին, գոնե մեծ մասին, գոհացրել եմ: Մնում է գոհացնեմ ինձ, դա ինչպես արդեն ասացի, ամենա բարդն է։


_Երաժշտական աշխարհում ըստ Ձեզ ամենակարևորն ի՞նչն է։

_Երաժշտական աշխարհում կարծում եմ ամենակարևորը հոգին է: Թե դու ինչքա՞ն կներդնես քեզանից քո արած գործի մեջ, թե ինչքա՞ն է քեզ իվերուստ տրված երաժշտությունը զգալու, լսելու, ընկալելու համար: Կյանքը պետք է կապված լինի երաժշտության հետ, իսկ երաժշտությունը կյանքի:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մարի Բաղդասարյան
to top