MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Tomorrow:+22 °C
«Կյանքում ամենակարևորը ուրիշներին ուրախություն պարգևելն է»
09:48, 02.04.2024
395 | 0

Լուրջ հիվանդություն ունեցող յոթ տարեկան մի աղջնակ բուժվելիս է եղել հիվանդանոցում: Նրա հայրը և մայրը ամեն օր այցելել են նրան, և աղջնակն ամեն օր նրանց տխրությունն ու տագնապն է տեսել: Նա ցանկացել է ծնողներին ցույց տալ, որ ինքը ներքուստ ուրախ է ու երջանիկ: Եվ մի օր նա թղթի վրա լայն ժպիտով մի դեմք է նկարել ու այդ նկարով ծածկել է իր դեմքը: Երբ նրա հիվանդասենյակ մտած ծնողները նկատել են այդ տարօրինակ նկարը, ուժգին փռթկացել են ու երկար ժամանակ շարունակել են ծիծաղել: Այսօր այդ աղջնակը՝ Սամիան, առողջ է ու թանկագին գանձի պես պահում է լայն ժպիտով այդ նկարը: Երբ նա նայում է նկարին, մտածում է, որ կյանքում ամենակարևորը ուրիշներին ուրախություն պարգևելն է:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
370 | 0
to top