MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+15 °C
«Վերադառնանք մեր ոչխարներին» արտահայտության ծագման մասին
09:14, 11.04.2024
491 | 0

15-րդ դարի վերջում Ֆրանսիայի տարբեր քաղաքների ժողովրդական թատրոններում, տոնավաճառներում և այլ հանրային վայրերում բեմադրվել է ոմն փաստաբան Պիեր Պատլենին նվիրված մի զվարճապատում, որը հետևյալ բովանդակությունն է ունեցել.

Մի անգամ ոմն հարուստ մահուդագործ դատի է տալիս մի հովվի, որն իրենից երեք ոչխար է գողացած լինում: Երբ սկսվել է դատավարությունը, մահուդագործը հանկարծ նկատել է, որ դատարանի դահլիճում է նաև իրեն նեղություն պատճառած մի երկրորդ անձնավորություն, որն իրենից վեց արմկաչափ մահուդ էր գնել ու փողը չէր տվել: Այդ անբարեխիղճ գնորդը հովվի շահերը պաշտպանող փաստաբան Պատլենն էր եղել: Մահուդագործն անմիջապես մոռացել է ոչխարների մասին ու փաստաբանից համառորեն պահանջել է իր ապրանքի գինը:

Դատավորը ստիպված է եղել բազմիցս ընդհատել մահուդագործին ու պահանջել է վերադառնալ բուն դատավարությանը վերաբերող խնդրին, այն է՝ ոչխարների գողությանը: Այստեղից էլ հանրահայտ արտահայտությունը (ֆրանսերեն՝Revenons (retournons) a nos moutons):

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
375 | 0
to top