MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Իր կնոջ սիրեկանին առատորեն վարձատրած թագավորը
09:08, 05.04.2024
399 | 0

Կաստիլիայի թագավոր Էնրիկե 4-րդը (1423 – 1472, գահակալել է 1454-ից) սեռական անկարողության պատճառով «Իմպոտենտ» մականունն է ստացել: Իսկ անկարողության պատճառը եղել է սեռական անզուսպ կյանքը շատ վաղ տարիքից սկսյալ: 15 տարեկանում նրան ամուսնացրել են Նավարայի թագավորի դստեր հետ, սակայն 1453-ին Հռոմի Նիկողայոս 5-րդ պապն ամուսնությունը չեղարկել է, քանի որ Էնրիկեն ամուսնական համատեղ կյանքի ամբողջ ընթացքում սեռական հարաբերություն չի ունեցել կնոջ հետ: Պաշտոնական փորձաքննությունը հաստատել է թագուհու կուսությունը: Անբախտ կնոջը հոր տուն են ուղարկել, որտեղ էլ 1464 թվականին նրան թունավորել են:

1455 թվականին Էնրիկեն ամուսնացել է Պորտուգալիայի թագավոր Ալֆոնսո 5-րդի քրոջ՝ Ժոանայի հետ: Ասում են՝ ամուսնությանը հաջորդած գիշերներին բեղմնավորում տեղի չի ունեցել և «մեխանիկական միջոցներ» -ի գործադրման անհրաժեշտություն է առաջացել: Վեց տարի անց կինն աղջիկ է ծնել: Ժամանակակիցները, սակայն, աղջկա կենսաբանական հայր են համարել գեղեցկադեմ պալատական Բելտրան դը լա Կուևային, ուստի պատմագրությունն այդ աղջկան «Խուանա Բելտրանեխա» մականունն է տրվել:

Էնրիկե 4-րդը շատ հանգիստ է վերաբերվել կնոջ սիրային կապին: Ավելին, ասում են, թե գահաժառանգ ունենալու համար նա անձամբ է իր կնոջ անկողին մտցրել Բելտրան դը լա Կուևային: Չնայած անվանարկմանը՝ թագավորը, միևնույն է, ուրախացել է «իր դստեր» ծնունդով ու գեղեցիկ երիտասարդին ոչ միայն շռայլորեն վարձատրել է, այլև տիտղոս է շնորհել ու բարձր պաշտոնի է նշանակել:

Բայց երբ կինը մեկ էլ սիրային հարաբերություն է հաստատել եպիսկոպոս Պեդրո Ֆոնսեկայի եղբոր որդու հետ, թագավորը բաժանվել է նրանից: Իսկ շնորհազրկված թագուհին այս կապից երկվորյակ է ծնել
Թագուհի Ժոանա
The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
423 | 0
09:44, 13.04.2024
500 | 0
to top