MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Գիտե՞ք արդյոք...
11:39, 08.04.2024
465 | 0

Բաարլը Դյուքը Բելգիային պատկանող նիդերլանդախոս կոմունա է, որը գտնվում է Անտվերպեն երկրամասի ֆլամանդական հատվածի և մասամբ էլ Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանտ շրջանում: Այս բնակավայրի բացառիկ առանձնահատկությունն այն է, որ նրա տարածքի մի հատվածը Նիդերլանդների տարածքում է: Այդ բնակավայրին ֆրանսախոս բելգիացիները Բարլը Դյուք են անվանում, իսկ, նիդերլանդցիները՝ Բարլե Հերթոգ:

Բարլը Դյուքը և նիդերլանդական Բերլե Նասսո մունիցիպալիտետը միասին կազմավորում են Բարլե (նիդերլանդերեն՝ Բաարլե) գյուղը: Բաարլը Դյուքը նաև պատկանում է Արանդոկ և Հոգստրատեն կանտոններին:

Այս բնակավայրն ունի իր զինանշանը, որը նրան շնորհվել է 1819 թվականի հոկտեմբերի 6-ին, և որը հաստատվել է 1910 թվականի սեպտեմբերի 4-ին և վերահաստատվել է 1995 թվականի մայիսի 10-ին: Զինանշանին պատկերված է գյուղի հովանավոր Սեն Ռեմին: Այս սուրբը պատկերված է նաև 1718 և 1723 թվականների կնիքներին:

Բաարլե Հերթոգ գյուղը Նիդերլանդներում գտնվող անկլավ է 21 առանձին թաղամասերով, որոնք տեղաբաշխաված են Բարլե Նասո գյուղի շուրջը: Սակայն մունիցիպալիտետի մեծ մասը գտնվում է Բելգիայի տարածքում: Դրոշի գույները Նիդերլանդների դրոշի գույներն են:

2019 թվականի դեկտեմբերի 1-ին գյուղն ունեցել է 2874 բնակիչ, 1441 տղամարդ և 1433 կին: Գյուղի մակերեսը կազմում է 7, 48 քառակուսի կիլոմետր:

Հատկապես Բաարլը Դյուք մունիցիպալիտետն ունի շատ մասնատված տարածք. Բելգիայի և Նիդերլանդների միջև 1843 թվականին սահմանագծման քննարկումների ժամանակ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ այդ տարածքում ընդհանուր երթուղու վերաբերյալ: 1843 թվականին կնքված Մաաստրիթի պայմանագիրը չի որոշել 214 և 215 տերմինալների միջև երկու երկրի սահմանը, և այդ իսկ պատճառով 1841 թվականին կազմվել է կադաստրային գրքույկ, որը սահմանել է յուրաքանչյուր բաժանմունքի ազգային պատկանելիությունը այն տարատեսակ առք ու վաճառքի ու հողակտորների փոխանակության հենքի վրա, որոնք նախկինում կնքվել էին Բրեդայի իշխանների ու Բրաբանտի հերցոգների միջև: Դա մոտավորապես համապատասխանել է 1198 թվականին տեղի ունեցած հողաբաժանությանը: Որպես կանոն, կառուցապատված և մշակովի տարածքները հիմնականում պատկանել են հերցոգներին, իսկ մնացյալ տարածքները՝ իշխաններին: Արդյունքում կազմավորվել է 30 անկլավ. 22 բելգիական անկլավ Նիդերլանդներում և 8 նիդերլանդական անկլավ՝ Բելգիայում: 214 և 215 տերմինալների միջև գոյացած «խոռոչ» -ը պաշտոնապես փակվել է 1974 թվականի ապրիլի 26-ին՝ երկու երկրների միջև կնքված համաձայնագրով: Բայց Ուլիկոտենից հարավ այնուամենայնիվ մնացել է մի հողամաս, որը ոչ մի կողմին չի ամրագրվել: Միայն 1955 թվականին այն տրվել է Բելգիային որպես 22-րդ անկլավ:

Վերջնարդյունքում, Բաարլը Դյուք կոմունան կազմված է.

* Բաարլը գյուղի կենտրոնի16 անկլավից, որոնք Նիդերլանդների գլխավոր սահմանից հեռու են ընդամենը մի քանի կիլոմետրով,

* դեռևս Նիդերլանդների տարածք համարվող Բարլե Նասսաու գյուղից, որը գտնվում է Բարլե գյուղի կենտրոնի և սահմանի միջև,

* Բելգիայի մնացյալ մասին հարակից տարածքը գտնվում է Նիդերլանդների սահմանակից գոտում: Այդ մասը ևս ամբողջական չէ, քանի որ բաղկացած է 4 առանձին հատվածներից: Դրանցից մեկի մեջ մտնում է Զոնդերեյգեն գյուղը,

* և, ընդհակառակը, նիդերլանդական յոթ անկլավ գտնվում է բելգիական անկլավների սահմաններին, իսկ յոթերորդը գտնվում է Զոնդերեյգեն գյուղում,

* անկլավների չափսերը տարբեր են: Դրանցից որոշները բաղկացած են ընդամենը մի քանի տասնյակ քառակուսի մետր կազմող հողակտորներից: Բերլում բավականին հաճախ կարելի է հանդիպել տների, որոնք բաժանված են երկու երկրները բաժանող սահմանագծով: Ի դեպ, յուրաքանչյուր տան պետական պատկանելությունը հաճախ պայմանավորված է մուտքի դռան տեղակայմամբ, թե արդյո՞ք այն բացվում է դեպի Նիդերլանդների, թե Բելգիայի տարածք: Եվ այդ պատկանելությամբ էլ որոշվում է, թե որ երկիրն է այդ տան բնակիչներին կոմունալ ծառայություններ (հեռախոս, էլեկտրականություն և այլն) մատուցելու: Երբեմն նկատվել է, որ տների բնակիչները փոխել են տան դռան տեղադրությունը հարկատվության նկատառումներով: Լովերենում նույնիսկ տուն կա, որը երկու համար ունի, քանի որ այդ տան մուտքի դուռը հատում է սահմանը:

* Նույնիսկ պատահում է, որ սահմանին տեղակայված ռեստորաններն օրվա ընթացքում փոխում են սեղանների տեղադրությունը, որպեսզի օգտվեն յուրաքանչյուր երկրում ռեստորանները բացվելու և փակվելու առավել շահավետ ժամանակից:

***

Նկարում Բաարլը գյուղի քարտեզն է, որտեղ ցույց է տրված երկու երկրների անկլավների մասերը: Դեղին գույնով ներկայացված տարածքները համարվում են բելգիական (16 առանձին անկլավ H1-ից մինչև H16), մնացյալը նիդերլանդական է (այդ թվում յոթ անկլավները բելգիական երկու հիմնական անկլավների սահմաններում՝ N1-ից մինչև N7):

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
423 | 0
09:44, 13.04.2024
500 | 0
to top