MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+30 °C
Samsung Galaxy S24 – ի առավելությունները
16:18, 23.04.2024
348 | 0

Samsung ընկերության վերջին թողարկած մոդելային շարքը S24 սերիան է: Չնայած այն վաճառքում է հունվարի 24-ից, սակայն հասցրել է սիրվել բոլոր Android բջջային հեռախոսներ նախընտրողների կողմից:
Samsung-ը կրկին վերադարձրել է S սերիայում 2 պրոցեսորների առկայությունը: Այսուհետ S24 և S24 Plus մոդելները կունենան Exynos 2400 պրոցեսոր, իսկ S24 Ultra-ն Snapdragon 8 Gen 3 պրոցեսոր: Սմարթֆոններն աշխատում են Android 14 –ի վրա հիմնված One UI 6.1 օպերացիոն համակարգով: Ունեն մինչև 12GB օպերատիվ հիշողություն:

Galaxy S24 և S24 Plus


Եթե ցանկանում եք գնել հեռախոս, որը կլինի չափերով ավելի փոքր քան մյուս սմարթֆոններն են, ապա միանշանակ ընտեք S24 մոդելը: Այն ունի 6.2 դյում Amoled էկրան, 120Hz հաճախականությամբ: Ունի 12MP սելֆի տեսախցիկ, և 50 MP հիմնական տեսախցիկ:
Բացի չափերի փոփոխությունից S24 և S24 Plus-ը ունեն նաև տեխնիկական տարբերություններ: S24-ը դեռևս աշխատում է 25W հզորությանն լիցքավորմամբ, իսկ S24 Plus-ը 45W լիցքավորմամբ:
Galaxy S24-ն ունի 4000 mAh մարտկոց, իսկ S24 Plus-ը 4900 mAh մարտկոց:
Եթե ցանկում եք գնել նաև հեռախոսների աքսեսուարներ, ապա պետք է ստիպված լինեք գնել նաև դրանց համար նախատեսված լիցքավորիչներ, քանի որ դրանք վաճառվում են առանց լիցքավորիչների:


Galaxy S24 Ultra


Ի տարբերություն S24 և S24 Plus-ի Ultra տարբերակը արտադրվել է միայն Snapdragon 3 պրոցեսորով:
Նաև Ultra-ն միակն է, որն ունի տիտանե պատյան, իսկ գույները համապատասխան են՝ Titanium Gray, Titanium Black, Titanium Violet և Titanium Yellow:

Եթե փորձենք հասկանալ որոնք են S23 Ultra-ի և S24 Ultra-ի տարբերություններն, ապա առաջին տարբերություններից մեկը դիզայն է: Samsung-ը որոշել է հրաժարվել կոր էկրաններից, և S24 Ultra-ն թողարկվել է հարթ էկրանով, ինչը բավականին ուրախացնող փաստ է:
Նոր առաջատար սմարթֆոնները ունեն նաև մի քանի առավելություններ կապված հավելվախների հետ:
Եվ այսպես, այսուհետ դուք կարող եք միաժամանակ ապահովել հեռախոսազանգերի ձայնային և տեքստային երկկողմանի թարգմանություն: Այս գործառույթը կոչվում է Live Translate: Այս գործառույթը նույնիսկ չի պահանջում ինտերնետի առկայություն:
Այժմ կատարեք ձեր նշումները ավելի գրագետ Note Assist-ի միջոցով: Այն օգնում է ընդգծել տեքստի հիմնական մտքերը, ուղղել ուղղագրական սխալները:

Սմարթֆոններում ավելացելա է նաև Circle to Search ֆունկցիան: Այն թույլ է տալիս էկրանին երևացող ցանկացած բան շրջանակի մեջ առնել նշել, ընդգծել և համակարգը հասկանում է, որ դրա մասին տեղեկությունները ձեզ առավել շատ են հետաքրքում, և ավտոմատ Google-ում որոնում է անում:

Այնպես որ, եթե ցանկանում եք գնել հեռախոս Երևանում և նախընտրում եք android համակարգը, ապա այս մոդելային շարքը իդեալական տաբերակ է


The article published in the Spokesperson project.
Share with friends
Հովհաննես
to top