MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Ինչու՞ գնել JBL բարձրախոս
11:19, 18.03.2024
281 | 0
Jbl ընկերությունը հանդիսանում է առաջատար ապրանքանիշ Bluetooth բարձրախոսներ հանդիսացող բրենդներում:
Այն արագորեն դարձավ երաժշտասերների ամենասիրելին, և արտադրման օրվանից ի վեր բոլորը սկսեցին պատվիրել բարձրախոս հենց այս բրենդից:
Իհարկե պակաս որակյալ և սիրված չէ նաև Harman/Kardon բարձրախոս հանդիսացող բրենդը: Ի տարբերություն Jbl-ի այն ունի ավելի գեղեցիկ դիզայներական լուծումներ:


JBL բարձրախոսներն ապահովում են ձայնի բարձր որակ, կոմպակտ դիզայն, մարտկոցի գերազանց աշխատունակություն: Հենց այս հատկանիշների շնորհիվ է, որ JBL-ը ձեր կյանքը դարձնում է ուրախ և հարմարավետ:
Կփորձենք մի քանի հատկանիշներ մանրամասնել, որոնք ձեզ կստիպեն գնել բարձրախոս հենց JBl ապրանքանիշից:


1 Հզոր աուդիո կատարում
Jbl-ն առանձնանում է ձայնի անհավանական որակով: Հատուկ դրայվերները և կրկնակի ռադիատորները ստեղծում են խորը բասի նոտաներ, որոնց օգնությամբ դուք ունենում եք մաքուր և լավ հնչողությամբ բարձրախոս:


2 Հիանալի դիզայն
JBL Charge, Clip, Go և նմանատիպ այլ չափերով փոքր բարձրախոսները առանձնանում են իրենց կոմպակտ և թեթև դիզայնով: Սրանք հիանալի են ամենուրեք երաժշտություն լսելու համար:


3 Մարտկոցի հիանալի կյանք

Նախքան դուք կցանկանաք գնել Jbl բարձրախոս, պետք է հաշվի առնեք յուրաքանչյուր մոդելի մարտկոցի կյանքը: Բոլոր չափերով ավելի կոմպակտ և փոքր բարձրախոսներն աշխատում են մարտկոցով: Ունենում են մինչև 20 ժամ մարտկոցի կյանք:
Այնուամենայնիվ եթե որոշել եք գնել Partybox բարձրախոս, ապա պետք է հաշվի առնեք, որ դրանք չեն աշխատում մարտկոցով: Դրանց օգտագործումը հնարավոր է միայն հոսանքին միցրած վիճակով:

4 Power Pank-ի ֆունկցիոնալություն

Jbl-ն ունի արձրախոսների այնպիսի տեսակներ, որոնք կատարում են Power Bank-ի դեր: Դրանցից է օրինակ JBl Charge 5 մոդելը: Այսինքն դուք կարող եք օգտագործել ձեր բարձրախոսը սմարթֆոն լիցքավորելու կամ ցանկացած այլ սարք լիցքավորելու համար: Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ այս բարձրախոսներն իդեալական են քաղաքից դուրս գնալու կամ երկար ճանապարհորդությունների համար:

5 Խելացի տան համատեղելիություն

Ձայնային օգնականների հետ ինտեգրվելով, Jbl-ի շատ մոդելներ համատեղելի են դառնում նաև խելացի տան համակարգերի հետ: Օրինակ JBL Charge-ի Voice Assistant Integration ֆունկցիան թույլ է տալիս միանալ հանրահայտ օգնականների հետ ինչպիսիք են Siri, Amazon Alexa և այլն: Դրանց կարող եք տալ հրամաններ, կառավարել երաժշտության նվագարկումը:

Իհարկե այս ցանկը կարելի էր դեռևս շարունակել:


Յուրահատկություն է նաև այն, որ բոլոր մոդելները (բացի իհարկե Partybox-երից) ունեն տարբեր վառ գույներ, տարբեր ճաշակ նախընտրողների համար:
JBL սարքերի մեկ այլ առավելություններից է այն, որ միաժամանակ կարող եք մի քանի սարքեր միաժամանակ միացնել: Սա հիանաի է մեծ խնջույքներ իրականացնելու համար:



The article published in the Spokesperson project.
Share with friends
Հովհաննես
to top