MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական հայ աղջիկը: (ՊԱՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ)
22:20, 06.06.2013
8738 | 12
Իսկական հայ աղջիկ. պահել տնական պայմաններում 20-22 տարի, այնուհետև փականը բացել, ամբողջ ազգուտակի բանավոր համաձայնությամբ, հայկական բոլոր գրված ու չգրված ավանդույթների համաձայն պսակել հարմար գտնված թեկնածուի հետ, թեկնածուի ազգուտակին ծանոթանալուց հետո միանգամից պիտի սկսի երկրպագել նրանց բոլորին, ամուսնանալուց հետո պետք է մոռանա, որ ինքը այլ բարեկամներ էլ է ունեցել բացի իր ամուսնու ազգականներից, պետք է ունենա այնքան երեխա, ինչքան ամուսինը կամ նրա հայրը կամ նրա ապուպապիկը ուխտ են արել: Պետք է լինի հոյակապ խոհարար, հավաքարար ու լվացարար: Պետք է կարողանա գուշակել ամուսնու' նույնիսկ չարտահայտված ցանկությունները, ձեռքի հետ էլ' ամուսնու բարեկամների:
Մի քանի մանր վարքականոններ.
Մինչև ամուսնանալը
Իսկական հայ տնական աղջիկը իրեն պետք է այնպես պահի, որ նրա մեջ զգացվի մեր ազգի ապագայի հանդեպ դարավոր պատասխանատվության ոգին (մարզվելու համար օրական մի տասնհինգ րոպե ուսումնասիրել Մայր Հայաստանի արձանի դեմքի արտահայտութունը' իդեալական նմանության հասնելու համար):
Իսկական հայ տնական աղջիկը պետք է հաց խանութ գնալուց առաջ զանգի, ընկերոջից թույլտվություն հարցնի:
Իսկական հայ տնական աղջկա խելքը կարճ է, մազերը' երկար:
Իսկական հայ տնական աղջիկը պիտի հասկանա' երբ խոսել, ինչ խոսել ու ինչքան:
Ամուսնանալուց հետո
Իսկական հայ տան կինը պիտի սկեսուրին ու սկեսրայրին մամա ու պապա ասի, նրանց ոտքերը լվա, ջուրն էլ խմի:
Իսկական հայ տան կինը պիտի օրվա առաջին մասը անցկացնի խոհանոցում ու տուն մաքրելով, երկորդ մասը' երեխեքով զբաղվի, երրորդ մասն էլ մարդը ինչ ուզի, էն էլ պիտի անի:
Իսկական հայ տան կինը չպիտի հարցնի' ամուսինն ինչու ուշ եկավ կամ ընդհանրապես չեկավ, որովհետև էդ իր գործը չի, ինքը բան չի հասկանում ու որ մի հատ էլ հարց տա, կտան, գլուխը կջարդեն:
Իսկական հայ տան կինը պիտի հիշի ամուսնու ամբողջ ազգուտակի ծննդյան ու մահվան օրերը, իմանա' ով երբ հիվանդացավ, բոլորին զանգի շաբաթը առնվազն մեկ անգամ, կախված մերձավորության աստիճանից' ավելի հաճախ: Ամեն մեկի հետ խոսելուց առնվազն երկու բառը մեկ պիտի ջան ասի:
….
Անվերջ շարունակելի
The article published in the Spokesperson project.
Share with friends
ԿՈՎԿԱՍ.com Միջկովկասյան լրահոս
13:11, 30.03.2015
4961 | 0
00:30, 06.07.2013
6052 | 1
18:41, 05.07.2013
5601 | 0
to top