Մեծարգո Տիար Սերժ Սարգսյան նախագահ Հայաստանի Հանրապետության: ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության անունից շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը: Առաջիկա երեքշաբթի օրը, հուլիսի 2-ին, ժամը 18: 00-ին Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվող Խոկման արարողության ժամանակ Խոկման մասնակիցներս համատեղ աղոթք կկատարենք Ձեր առողջ, խաղաղ, անփորձանք, հոգեշահ և արդյունաշատ նախագահության համար: Թող մեր Տիրոջ Զորավոր Խաչը նոր արահետներ հարթի Ձեր առջև, Հայաստանի Հանրապետության և մեր Սուրբ եկեղեցու զորացման ճանապարհին, պարգևելով Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին բազում առողջ և երջանիկ տարիներ: Խորին հարգանքներով` «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ` Տեր Հակոբ քահանա Խաչատրյան |