MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Այսօրվա անհայտ ծագումնաբանությամբ շարժումներից չի՞, որ աճել են ինքնասպանությունները
16:04, 12.02.2015
3456 | 0
Վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ինքնասպանությունների, ինքնասպանության փորձ կատարողների թիվը գնալով ավելանում է: Ինչո՞ւ է մարդը ընտրում կյանքին այդ կերպ վերջ տալու դժվար կամ գուցեեւ` ամենահեշտ ճանապարհը, ի՞նչը կարող է նրան հասցնել նման հոգեկան ծայրահեղ վիճակի: Որքանո՞վ է այս հարցում մեծ աղանդների դերը: Արդյոք այսօրվա անհայտ ծագումնաբանությամբ շարժումների հիմքերից չի՞ նաեւ գալիս, որ աղաղակող չափով աճել են ինքնասպանություններն ու դրանց փորձերը դեռահասների մոտ…
Ընդհանրապես ինքնասպանությունները շատ լայն պատճառականություն ունեն: Այնպես որ, դրա ակունքները մի ուղղությամբ որոնելը մի քիչ սխալ է: Ըստ էության, ինքնասպանությունը անձնային ճգնաժամի արդյունք է: Մենք ուղղակի տեսնում ենք, որ ինքնասպանությունների աճ է նկատվում, իսկ դա մեզ մղում է մտածել նաեւ այդ քայլի սոցիալական պատճառների մասին: Ընդհանրապես հետազոտություններ կան, որոնք ապացուցում են, որ կա համաչափություն սոցիալական, տնտեսական դեպրեսիաների եւ ինքնասպանությունների աճի միջեւ: Պատճառներից է նաեւ միայնակության զգացումը. երբ որեւէ մեկը քեզ չի հասկանում, դու միայնակ ես քեզ զգում…
Ավելի շատ ինքնասպանության գնում են տղամարդիկ, իսկ կանայք ավելի շատ հակված են գնալ դեպի մասնագետները` հոգեբանների օգնությանն են դիմում: Ցանկացած ճգնաժամ հաղթահարելու ելքը նախ եւ առաջ ճգնաժամը առաջացնող պատճառների նվազեցումն է: Օրինակ, միջին տարիքի տղամարդիկ ինչո՞ւ են գնում ինքնասպանության. որովհետեւ այն ֆունկցիան, որը դրված է նրանց վրա, չեն կարողանում ապահովել: Մարդը իրեն զրոյացված վիճակում է զգում ու ընկնում է խորը դեպրեսիայի մեջ: Բայց քանի որ սա անձի ճգնաժամ է, այստեղ առաջ է գալիս պրոֆեսիոնալ օգնության հարցը:
Մարդուն հոգեկան անհավասարակշիռ վիճակների են հասցնում նաեւ աղանդ կոչվածները` իրենց վտանգավոր ու չնախատեսված հետեւանքներով:
Աղանդների վնասները այնքան շատ են, որ եթե նրանք նույնիսկ ինքնասպանություն չեն գործում, ուրեմն անձնասպան են դառնում, քանի որ աղանդի մեջ գտնվող մարդը հոգեբանորեն ոչնչանում է: Կան աղանդներ էլ, որոնք գովերգում են խմբակային ինքնասպանությունը: Աղանդները մարդու մեջ ներարկում են վախի զգացում: Վախի զգացում են ներշնչում եւ մարդուն կախվածության մեջ են գցում, եւ դա դառնում է այն դեպքը, երբ դու ինքդ քո վրա ձեռք ես բարձրացնում:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
to top