MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +25 °C Tomorrow:+28 °C
Ժամանակ չունեմ, որ լուրջ գործերս թողնեմ Ծառուկյանից խոսեմ. Անի Զախարյան
13:13, 13.02.2015
8237 | 0
Այսօր հեռուստատեսությամբ լսեցի Սերժ Սարգսյանի խոսքն ուղղված Գագիկ Ծառուկյանին և պետք է նշեմ, որ ինքս պատրաստ եմ ստորագրել այդ խոսքի ամեն մի բառի տակ։ Եթե նկատել եք, վերջերս էլ չեմ անդրադառնում Ծառուկյանին, քանզի այդքան ժամանակ չունեմ, որ լուրջ գործերս թողնեմ Ծառուկյանից խոսեմ և ժողովրդին ներկայացնեմ Ծառուկյանի իրական քաղաքական գործոն լինելը։
Ծառուկյանի միակ քաղաքական գործոնը եղել և կմնա նրա ժողովրդի հաշվին կուտակած ֆինանսական ռեսուրսն ու անարդյունք բարեգործությունները։

Զրկեք նրան իր փողերից և նա քաղաքականության մեջ կդառնա 0․ Ծառուկյանի քաղաքական հենարանը սկզբում Քոչարյանն էր, հետո Սերժ Սարգսյանը, հետո ԼՏՊ-ն, հիմա այս ամենից հետո համոզված եմ կրկին փորձ կանի իր համար քաղաքական հենարան դարձնել Քոչարյանին, սակայն կրկին կսխալվի՝դա կավարտվի այն նույն վախճանով ինչ վերջերս եղավ ԼՏՊ-ի պարագայում, իսկ վերջինիս խոսքերն ես արդեն բավական ժամանակ է անլուրջ եմ համարում և որևէ նշանակություն չեմ տալիս։ Եվ քաղաքականապես անհեռատես են նաև բոլոր նրանք, ովքեր Ծառուկյանին փորձում են իրենց համար քաղաքական հենարան դարձնել, այսինքն Քոչարյանն ու ԼՏՊ-ն նույնպես չեն փայլում քաղաքական հոտառությամբ և հեռատեսությամբ։

Ծառուկյանի միակ ելքը քաղաքականությունից դուրս գալն է և իր ֆինանսական ռեսուրսը հանուն Հայաստանի ծառայեցնելն է՝դրանով նա կկարողանա ապահովագրել իր թիմի հետագա գործունեությունն ու իր բիզնեսի բարգավաճումը։
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
to top