MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Աշխարհի ամենաառեղծվածային 10 վայրերը
20:42, 15.07.2013
17378 | 0

*Լուսանկարները ներքևում ըստ հերթականությամբ
1. «Առեղծվածային Վայր»


«Առեղծվածային Վայր» -ը տուրիստական զվարճանքի կենտրոն է Սանտա Կռուզում, Կալիֆորնիա, որը հայտնի է իր անհարգալից վերաբերմունքով ֆիզիկայի և ձգողականության օրեների հանդեպ: Տարօրինակ նավախուցը, կարծես գտնվում է հարթ հողի վրա, և բոլոր նրանց, ովքեր մտնում են ներս ստիպում է օրորվել ամբողջ ժամանակ: Ամենահավանական տեսությունը, որը փորձում է բացատրել, այս երևույթը, դա տեսողական պատրանքի տարբերակն է: Պատրանքը, որը տեսնում են այցելուները, արհեստական կերպով թեքված շրջակա միջավայրի, ինչպես նաեւ թեքված հատակի պատճառով է: «Առեղծվածային Վայր» -ի թեքված սենյակում օբյեկտների բարձրությունն ու օրիենտացիան խախտվում է: Նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ կանգնած են դրսում երկրորդ պլանում կան թեք կառուցված շենքեր և պատրանքը նրանում է, որ մենք սենյակի թեքությունը չափում ենք շենքերի տանիքներով, այլ ոչ թե հորիզոնով:
2. Բերմուդյան Եռանկյունի

Բերմուդյան եռանկյունու հարցը, որը կուլ է տալիս նավեր, ինքնաթիռներ և մարդկանց, դեռ պատասխանի է սպասում: Շատ նավեր և ինքնաթիռների անհետացել են, և այնքան շատ աղետներ են տեղի ունեցել Բերմուդյան կղզիների, Պուերտո Ռիկո և Մայամիի մեջև ընկած տարածքում: Այս հարցի շուրջ շատ տեսություններ են հայտնվել: Կողմնացույցների տատանումներից, տաք հոսանքներից, խորամանկ ալիքներց, մարդկային սխալներից միչև դավադրություն: Ամեն ինչ հնարավոր է, բայց դրանից ոչ մեկը դեռ չի ապացուցվել: Այնուամենայնիվ այդ հատվածը մնում է ամենաշատ երթևեկվող հատվածներից աշխարհում:
3. Սոկոտրա

Սոկոտրան կղզիախումբ է Աֆրիկայի և Արաբական թերակղզում, բայց հիմնական կղզու` Սոկոտրայի 95% – ը, ամբողջությամբ ցամաք է, իսկ մնացածը պարզապես փոքր կղզիներ են: Այս վայրը թերևս ամենից օտարածինն է թվում Երկրի վրա: Եմենի հանրապետության ամբողջ ֆլորայի և ֆաունայի մեկ երրորդ մասը գտնվում է այստեղ: Անձրևանոցի տեսք ունեցող «արյան ծառը», վարունգի ծառը, հյութալի հսկա ծառը, տարբեր տեսակի թռչուններ, սարդեր, չղջիկիներ և կատուներ հանդիպում են միայ Սոկոտայում:
4. Ռորաիմա Լեռը

Ռորաիմա լեռը գտնվում է Բրազիլիայի, Գայանաի, և Վենեսուելաի սահմանային կետում: Այն տարօրինակ է իր ձևի պատճառով, բայց նաև խորհրդավոր է ամպերի պատճառով, որը միշտ շրջապատում է գագաթն ու Էնդեմիկ ֆաունան: Լեռի մակերեսը համարվում է աշխարհի ամենահին երկրաբանական կազմավորումներից մեկը: Ենթադրվում է, որ բարձրավանդակը ձևավորվել է ջրի եւ քամիների ազդեցությունից, բայց կենդանիների և բույսերի տեսակները, որոնք այլ վայրերում չեն հանդիպում մնում է առեղծված:
5. Ռիո Տինտո

Ռիո Տինտոն գտնվում է Հարավ – Արեւմտյան Սպեինանդում, բխում Սիերա Մորենա լեռներից, Անդալուսիա: Գետի շուրջն ընկած տարածքում հանքեր կան դեռեւս հնագույն ժամանակներից, այնպես որ շատ օգտակար հանածոներ կան ջրի մեջ, հատկապես երկաթ, որով էլ պայմանավորված է ջրի կարմիր գույնը: Նույնիսկ որոշ մանրէներ վայելելում են իրենց կյանքն այստեղ, «շահագործելով», երկաթը: Սակայն գետի տարօրինակությունը գալիս է իր բարձր թթվայնությունից, որի պատճառով որոշ գիտնականներ պնդում են, որ այն շատ նման է Մարսի ստորերկրյա ջրերին:
6. Թռչող Գեյզեր

Թռչող գեյզեր, Գերլաչի մոտակայքում, Նևադա: Տարօրինակ է, քանի որ այն ինչ–որ կերպով միշտ աճում է: Հիմա այն երեք մետր բարձրություն ունի: Հետաքրքիրն այն է, որ այս գեյզերը գտնվում է մասնավոր հատվածում, այնպես որ ոչ ոք չի կարող վայելել այն մոտիկից: Նրա սեփականատերը Բիլ Սպուն է, մի մարդ ով մերժում է զբոսաշրջիկների բոլոր հնարավորությունները այս հրաշքը վայելելու, և պահում է գեղեցիկ տեսարանը միայն իր համար և մի քանի հետազոտողների և լուսանկարիչների, ովքեր պետք է իրենց այցելությունը պլանավորեն մի քանի շաբաթ առաջ:
7. ՄաքՄուրդոյի Չոր Հովիտներ

ՄաքՄուրդոյի չոր հովիտները գտնվում են Անտարկտիկայում, սակայն, հավատում եք թե ոչ, նրանց վրա չկա ձյուն: Դրանից տարածքը դառնում է անապատ, ամենացուրտ անապատն աշխարհում: Սակայն, դա միակ տարօրինակ բանը չէ այստեղ: Այս հովիտները «արյունահոսում» են բազմաթիվ գեյզերրներից, երկաթի մեծ համակենտրոնացման պատճառով, կազմելով մի աշխարհի պատկեր, որը տարբերվում է Երկրից:
8. Զատիկի Կղզի

Զատիկի Կղզու հայտնի արձանները դեռևս առեղծված էն հետազոտողների համար: Արձաններն ունեն ավելի քան 50 մետր բարձրություն, սակայն ոչ ոք չունի պատկերացում, թե ովքեր են կառուցել, ինչպես են բերվել այստեղ և այլն: Տեսակետներից մեկն այն է, որ այստեղ ապրել է քաղաքակրթություն երկար տարիներ առաջ, սակայն մարդիկ կերել են ամեն ինչ կղզու վրա և ստիպված տեղափոխվել, կամ ոչնչացել են:
9. Վոստոկ Լիճ

Վոստոկ լիճը վերջերս պատահած ամենամեծ առեղծվածն է Անտարկտիկայի և հնարավոր է նաև ամբողջ աշխարհի, քանի որ հնարավորություն կա կատարելու մի քանի հեղափոխական բացահայտումներ: Գիտնականները կարծում են, որ սառցե հաստ շերտի տակ գտնվող լճում կան կենդանատեսակներ, որոնք գոյատևել են 15 միլիարդ տարի: Հավանաբար, այս կենդանատեսակները կարող են լինել այնպիսին, որ աշխարհը դեռ չէր տեսել, քանի որ նրանք զարգացել են բացարձակ մթության պայմաններում: Հետազոտողներն արդեն մոտ են ստանալու ջրի նմուշ, այնպես որ սպասենք արդյունքների:
10. Պլայա Վազքուղի

Պլայա վազքուղին Կալիֆորնիայում, հայտնի է իր շարժվող քարերով: Ոչ ոք չգիտի, թե ինչպես, բայց ինչ – որ կերպ քարերը կարողանում են տեղափոխվել իրենց նախնական դիրքերից, հետևից թողնելով իրենց հետքը: Պատճառները դեռևս անհայտ են և ենթակա են հետազոտության: Ենթադրվում է, որ հովիտի քամիներն են «պատասխանատու» սրա համար:
«Առեղծվածային Վայր»
Բերմուդյան Եռանկյունի
Սոկոտրա
Ռորաիմա Լեռը
Ռիո Տինտո
Թռչող Գեյզեր
ՄաքՄուրդոյի Չոր Հովիտներ
Զատիկի Կղզի
Վոստոկ Լիճ
Պլայա Վազքուղի
Spokesperson: Mega News
The article published in the Spokesperson project.
Share with friends
Mega News
12:06, 17.07.2013
3255 | 4
to top