MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
10 խորհուրդ ամուսնական կյանքն ավելի ջերմ դարձնելու համար
00:19, 25.09.2013
13454 | 2
Ցանկացած կին վաղ թե ուշ բախվում է իրավիճակի, երբ ամուսնու զգացմունքներն այնքան բուռն չեն, ինչպիսին էին նախկինում: Որքան էլ ամուսնական կյանքը երջանիկ թվա, ժամանակի հետ կիրքը թուլանում է, դուք ավելի ուշ-ուշ եք իրար վայելում անկողնում, երբեմն ջղագրգիռ եք միմյանց հանդեպ: Եվ հենց այդ ժամանակաշրջանում դուք պետք է կարողանաք պահպանել ձեր ընտանիքը, թարմացնել զգացմունքները, որպեսզի ձեր հարաբերությունները լիակատար ճգնաժամի մեջ չմտնեն:



Ահա 10 խորհուրդ զգացմունքներն ավելի ջերմ դարձնելու համար, որոնք հիմնված են հոգեբանների, սեքսոլոգների և պարզապես փորձառու կանանց խորհուրդների վրա:


1) Սեքս


Համատեղ կյանքի առաջին տարիներին ամուսինների սեքսն ավելի հախուռն ու անկրկնելի է լինում, իսկ տարիքի հետ կանայք սկսում են «գլուխ պահել»: Արդեն ավելի դժվար է լինում, ինչպես երիտասարդ ժամանակ էր, չքնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան վարդից էլ թարմ տեսք ունենալ: Դուք ավելի ու ավելի հաճախ եք ամուսնուց ակնարկներ կամ ուղղակի դիտողություններ լսում ավելորդ կիլոգրամների մասին, ինչի արդյունքում որոշակի բարդույթներ են ի հայտ գալիս: Ընտանեկան հոգսերը ձեզ այնպես են հոգնեցնում, որ այդ պահին ձեր աչքին ոչ թե սեքսն է գալիս, այլ գոնե մի քանի ժամվա հանգստացնող քունը:

Հիշեք, որ սեռական բավարարվածությունից է կախված ձեր բավարարվածությունը ամուսնական կյանքից: Եթե դուք գոհ եք ձեր ինտիմ հարաբերություններից, ապա ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի նաև մյուս ոլորտներում: Իսկ եթե առօրյայում կարողանում եք ներդաշնակ շփվել, ապա սեքսի հարցում էլ ոչ մի խնդիր չի լինի:


2) «Երես տվեք» իրար


Բազմաթիվ կանայք թույլ են տալիս միևնույն սխալը: Նրանք չեն կարողանում զերծ մնալ փնթփնթանությունից, անընդհատ արտահայտում են դժգոհություն, հաճախ հանդիմանում այս կամ այն հարցի շուրջ` բացարձակ մոռանալով քնքշանքի մասին:

Հիշեք, թե ինչպես էիք ժամերով զբոսնում այգիներում ու համբուրվում լուսնի տակ, ինչ սիրով էիք սուրճ մատուցում անկողնում… Այն կանայք, ովքեր չեն զլանում քնքշություն և ուշադրություն ցուցաբերել սիրելիի հանդեպ, անկողնում կրքի թուլացման խնդիր չեն ունենում: Ինչքան շատ նրբություն և քնքշանք նվիրեք միմյանց, այնքան սիրառատ կլինեն ձեր հարաբերությունները:


3) Սիրով մի' զբաղվեք, երբ հոգնած եք


Շատ հաճախ է ստացվում այնպես, որ ամուսիններից մեկը հոգնած է լինում և չի ցանկանում սիրով զբաղվել: Նման դեպքերում պետք չէ բռնանալ ինքներդ ձեզ և սիրով զբաղվել միայն սիրելիին չնեղացնելու համար: Փորձեք


Spokesperson: WWW.LRATU.RU
The article published in the Spokesperson project.
Share with friends
WWW.LRATU.RU
to top