Ցանկացած կին վաղ թե ուշ բախվում է իրավիճակի, երբ ամուսնու զգացմունքներն այնքան բուռն չեն, ինչպիսին էին նախկինում: Որքան էլ ամուսնական կյանքը երջանիկ թվա, ժամանակի հետ կիրքը թուլանում է, դուք ավելի ուշ-ուշ եք իրար վայելում անկողնում, երբեմն ջղագրգիռ եք միմյանց հանդեպ: Եվ հենց այդ ժամանակաշրջանում դուք պետք է կարողանաք պահպանել ձեր ընտանիքը, թարմացնել զգացմունքները, որպեսզի ձեր հարաբերությունները լիակատար ճգնաժամի մեջ չմտնեն: Ահա 10 խորհուրդ զգացմունքներն ավելի ջերմ դարձնելու համար, որոնք հիմնված են հոգեբանների, սեքսոլոգների և պարզապես փորձառու կանանց խորհուրդների վրա: 1) Սեքս Համատեղ կյանքի առաջին տարիներին ամուսինների սեքսն ավելի հախուռն ու անկրկնելի է լինում, իսկ տարիքի հետ կանայք սկսում են «գլուխ պահել»: Արդեն ավելի դժվար է լինում, ինչպես երիտասարդ ժամանակ էր, չքնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան վարդից էլ թարմ տեսք ունենալ: Դուք ավելի ու ավելի հաճախ եք ամուսնուց ակնարկներ կամ ուղղակի դիտողություններ լսում ավելորդ կիլոգրամների մասին, ինչի արդյունքում որոշակի բարդույթներ են ի հայտ գալիս: Ընտանեկան հոգսերը ձեզ այնպես են հոգնեցնում, որ այդ պահին ձեր աչքին ոչ թե սեքսն է գալիս, այլ գոնե մի քանի ժամվա հանգստացնող քունը: 2) «Երես տվեք» իրար Բազմաթիվ կանայք թույլ են տալիս միևնույն սխալը: Նրանք չեն կարողանում զերծ մնալ փնթփնթանությունից, անընդհատ արտահայտում են դժգոհություն, հաճախ հանդիմանում այս կամ այն հարցի շուրջ` բացարձակ մոռանալով քնքշանքի մասին: 3) Սիրով մի' զբաղվեք, երբ հոգնած եք Շատ հաճախ է ստացվում այնպես, որ ամուսիններից մեկը հոգնած է լինում և չի ցանկանում սիրով զբաղվել: Նման դեպքերում պետք չէ բռնանալ ինքներդ ձեզ և սիրով զբաղվել միայն սիրելիին չնեղացնելու համար: Փորձեք |