MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +18 °C Tomorrow:+19 °C
Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվում է Վոլֆսբուրգը
21:36, 24.10.2013
2252 | 0
Նախորդ շաբաթվա ընթացքում տեղեկություններ էին տարածվել, որ Բունդեսլիգայի մի շարք ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով:

Transfermarkt.de հայտնի մարզական կայքը պնդում է, որ հայ ռմբարկուն հետաքրքրել է «Վոլֆսբուրգին»:

Գերմանական ակումբի հարձակման գծում հանդես են գալիս Շտեֆան Կուչկեն և Իվիցա Օլիչը, իսկ թիմի լավագույն ռմբարկու Բաս Դոստը հունվարին լուրջ վնասվածք է ստացել և կկարողանա խաղադաշտ դուրս գալ միայն Բունդեսլիգայի երկրորդ հատվածում:

Ներկայումս «Վոլֆսբուրգը» 11 գոլ է խփել Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում և այդ ցուցանիշն առաջնության ամենավատ արդյունքներից է:
Spokesperson: WWW.LRATU.RU
The article published in the Spokesperson project.
Share with friends
WWW.LRATU.RU
to top