Այս անունը կարծում եմ հայտնի է ողջ աշխարհին: Անգամ այն վայրերում, որտեղ ճանապարհներ չկան, մարդիկ գիտեն Ferrari-ի մասին: Ընկերությունն այսօր Fiat կոնցեռնի մի մասն է կազմում, որի հիմնադիրը լեգենդար Էնցո Ֆերրարին է: Ֆերրարին ծնվել է 1898 թվականի փետրվարի 18-ին Մոդենայում: Մանուկ հասակում երազում էր դառնալ օպերային երգիչ, սակայն միշտ չէ, որ մանկական ցանկություններն իրականանում են: 1908 թվականին՝ առաջին անգամ հայրը Էնցոյին տանում է ավտոմրցաշարի, որն էլ երեխայի վրա շատ մեծ տպավորություն է թողնում և փոխում ներաշխարհը: Արդեն 13 տարեկանում հայրը նրան սովորեցնում է մեքենա վարել: 1918 թվականը ծանր է լինում Էնցոյի համար, քանի որ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ մահանում են հայրն ու մեծ եղբայրը, իսկ Էնցոն ստիպված է լինում աշխատանք ԱՎԵԼԻՆ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ |