MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +18 °C Tomorrow:+21 °C
Ինչպես զարդարել տունը 2014թ-ին... Ամանորյա դեկորներ տան համար… դիմավորում ենք Կապույտ Փայտե Ձիուն:
13:37, 25.12.2013
10340 | 0

Ըստ ճապոնական օրացույցի 2014 թվականը Կապույտ Փայտե Ձիու տարի է: Այդ պատճառով էլ տան ամանորյա զարդարանքը պետք է ցանկալի լինի ոչ միայն Ձեր համար, այլև տարվա խորհրդանիշի: Եվ եթե ամեն ինչ ստացվի, այն խոստանում է հաջողություն սկսվող ողջ տարվա ընթացքում:

Ձիու տարվա գունապնակը ներառում է հետևյալ գույները՝ կապույտ, կանաչ, սպիտակ, սև, մոխրագույն, շագանակագույն և դրանց բազմաթիվ երանգներ: Ձին սիրում է ամեն ինչի բնականը, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել որևէ սինթետիկ իր:

Այս տոնի համար հարմար է օգտագործել հետևյալ նյութերը՝ փայտ, բամբակ, մորթի, չոր, դեկորատիվ խոտեր, ծառի ճյուղեր, ծաղիկներ և մետաղ:

Ձին սիրում է բուրմունք… տոնական միջավայր ստեղծելու համար օգտագործեք բուրավետ մոմեր, եթերայուղեր և բուրավետ խոտեր:

Ինչ վերաբերվում է տոնական աքսեսուրներին, ապա Ձին հավանում է խոշոր, վառ աքսեսուարներ: Խրախուսվում է ցանկացած անսովոր, բացառիկ իրի համալրում տանը:

Անկասկած ամանորյա ամենակարևոր դեկորը տոնածառն է: Փայտե Ձիու տարում այն պետք է լինի բնական կամ, որպես փոխարինող աքսեսուար կարող եք օգտագործել եղևնու ճյուղերից պատրաստված ձևավորումներ: Իսկ տոնածառը կամ վերջինիս ճյուղերը պետք է զարդարել կապույտ, սպիտակ և արծաթագույն խաղալիքներով:

Ձին սիրում է զվարճալի խաղեր… ուրեմն եղևնու զարդարանքի հետ էլ կարելի է «խաղալ»: Այստեղ Ձեզ օգնեն բյուրեղյա կամ ապակյա խաղալիքները, ինչպես նաև վերջիններից պատրաստված զարդերը, որոնց տեղաբաշխումը տանը թողնում ենք Ձեր հայացողությանը:

Ծաղկային եղևնիները պետք է զարդարված լինեն ծաղիկներով, ցանկալի է արհեստական, քանի որ դրանցով առավել դյուրին է դիզայներական լուծումներ տալ:

Եղևնի հրուշակեղենից՝ այստեղ կարող են օգտագործվել «ուտելի խաղալիքներ», որոնք կարող եք պատրաստել ինքներդ, Ձեր իսկ նախընտրած խմորից, շոկոլադից, խնձորից կամ ցիտրուսային մրգերից:

Այս տարվա տնային ինտերիերի անբաժանելի մաս է կազմում նալը: Կարող եք գնել համապատասխան ձև ունեցող մեկաղական դետալ և զարդարել այն ինքնուրույն՝ ծաղիկներով, վառ կտորներով կամ այն ամենով, ինչը կթելադրի Ձեր միտքը:

Տան նախասրահի համար կարող եք օգտագործել հետևյալ գաղափարը՝ վերցրեք հաստ, պինդ, գունավոր գործվածք, եռանկյունաձև կտրվածքներով ստացեք եղևնու պատկեր, այնուհետև վառ, փայլփլուն թղթերով պարուրված խաղալիքները, Ձեր մաղթանքները, շնորհավորական բացիկները, ինչու չէ նաև թղթին փոխանցած Ձեր ցանկությունները ամրացրեք վերոնշյալ «եղևնուն»:

Պատուհանը և պատուհանագոգը կարոք եք զարդարել եղևնու ճյուղերից պատրաստված ձևավորումներով, իսկ գունավոր խաղալիքները կզարդարեն վարագույրի քիվը:

Փայտե Ձիու տարում ողջունելի են ցանկացած տեսակի փայտե դետալներ, զարդեր կամ աքսեսուրաներ:

Տան բոլոր անկյունները կարող եք լրացնել թափանցիկ, տձև տարաներով կամ փոքրիկ, գունավոր եղևնիներով լի զամբյուղներով:


Իհարկե բոլոր այս խորհուրդների կիրառումը Ձեր տանը կստեղծի տոնական, գեղեցիկ միջավայր, սակայն պետք չէ անտեսել նաև Ձեր ցանկացած խելահեղ, ստեղծարար մտահաղացում և չմոռանալ, որ տանն ամենակարևորը ոչ թե ինտերիերն է կամ դեկորների գույները և քանակը, այլ ներքին ներդաշնակությունը, ընտանիքի խաղաղությունը և տոնական բարձր տրամադրությունը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

The article published in the Spokesperson project.
Share with friends
armlookbook.com
to top