MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԱՖ-Ի ՀԵՏ ԿՐԱՍՆՈԴԱՐ` ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
20:03, 01.02.2014
3999 | 0
Մարտի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը 2014թ.-ի առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի ընտրանու դեմ հայաշատ Կրասնոդար քաղաքում:
Մեր ազգային հավաքականը վաղուց այսքան մոտ հեռավորության վրա արտագնա հանդիպում չի անցկացրել: Խաղին ներկա գտնվելու ցանկությունը մեծ է ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ արցախաբնակ երկրպագուների կողմից:
ՖԱՖ-ը, ունենալով արտագնա խաղերի մեկնելու հսկայական փորձ, Կրասնոդարի հայ համայնքի աջակցությամբ այս անգամ ևս կազմակերպում է ուղևորություն բարձրակարգ 50 տեղանոց Neoplan ավտոբուսներով, ինչպես նաև ավտոմեքենաներով:
Կրասնոդարում նախատեսվում է անցկացնել միջոցառումների շարք տեղի հայ համայնքի հետ, ինչպես նաև տեղի կունենա ֆուտբոլային ընկերական խաղեր Ռուսաստանի և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի երկրպագուների հետ:
Երկրպագուներին առաջարկվում է ընտրության 2 տիպի փաթեթներ

Փաթեթ 1.
Արժեքը – 36 000 դրամ
մեկնումը` 02.03
վերադարձը Երևան` 06.03
Փաթեթը ներառում է`
- ավտոբուսի տոմս
- հոսթել` եվրոպական չափանիշների (БМ Хостел) քաղաքի կենտրոնում – 2 գիշեր` ներառյալ նախաճաշը

Փաթեթ 2.
Արժեքը – 49 000 դրամ
մեկնումը` 02.03
վերադարձը Երևան` 06.03
Փաթեթը ներառում է`
- ավտոբուսի տոմս
- հյուրանոց **** (4 աստղանի) 23HOTEL հյուրանոցում, քաղաքի կենտրոնում -2 գիշեր` ներառյալ նախաճաշը:

Խաղի տոմսերը ձեռք կբերենք տեղում: Ամրագրումները սահմանափակ են խնդրում ենք շտապել:
Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 096 096045, 099 227788 հեռախոսահամարներով:
Բոլոր երկրպագուներին, ովքեր խաղին ցանկանում են մեկնել սեփական տրանսպորտային միջոցներով, կոչ ենք անում մարտի 2-ին առավոտյան 08: 00 միանալ մեզ Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի դահլիճի մոտ:
Միասին շարասյունով մեկնենք Կրասնոդար: Այս կերպ ուղևորությունը կլինի առավել անվտանգ:

The article published in the Spokesperson project.
Share with friends
News Official
to top