MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Նորնորքցի դպրոցականների այցը ՀՀ ՊՆ Մայր Հայաստան զինվոր. թանգարան
20:19, 09.02.2014
4812 | 0
Բանակի օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի հ. 134 հիմնական դպրոցի աշակերտների համար կազմակերպվել էր ճանաչողական էքսկուրսիա ՀՀ ՊՆ Մայր Հայաստան զինվորական թանգարան:
Այցելուները մանրամասն տեղեկացան 2-րդ համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի մասնակցության ուշագրավ դրվագներին: Թանգարանի ղեկավարի ուղեկցությամբ ներկաներն ուսումնասիրեցին հայկական 6 դիվիզիաների գործունեությունը, հպարտացան հայ մարշալների (Հ. Բաղրամյան, Ի. Իսակով, Հ. Բաբաջանյան, Ա. Խանփերյանց) և գեներալների հերոսություններով, դիտեցին Խորհրդային Միության հերոսների և գեներալների յուղաներկ դիմանկարները: Երկրորդ հարկում այցելուներն ուսումնասիրեցին Արցախյան ազատագրական պատերազմում ՀՀ ազգային հերոսների և Արցախի հերոսների մարտական գործողությունները, ծանոթացան ՀՀ ԶՈւ զորատեսակներին, հիացան Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորամայով:
Նորնորքցի աշակերտների համար բանակի օրը վերածվեց լիակատար տոնի՝ դպրոցականների կյանքում դառնալով գեղեցիկ ու մնայուն հիշողություն:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top