Բանակի օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի հ. 134 հիմնական դպրոցի աշակերտների համար կազմակերպվել էր ճանաչողական էքսկուրսիա ՀՀ ՊՆ Մայր Հայաստան զինվորական թանգարան: Այցելուները մանրամասն տեղեկացան 2-րդ համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի մասնակցության ուշագրավ դրվագներին: Թանգարանի ղեկավարի ուղեկցությամբ ներկաներն ուսումնասիրեցին հայկական 6 դիվիզիաների գործունեությունը, հպարտացան հայ մարշալների (Հ. Բաղրամյան, Ի. Իսակով, Հ. Բաբաջանյան, Ա. Խանփերյանց) և գեներալների հերոսություններով, դիտեցին Խորհրդային Միության հերոսների և գեներալների յուղաներկ դիմանկարները: Երկրորդ հարկում այցելուներն ուսումնասիրեցին Արցախյան ազատագրական պատերազմում ՀՀ ազգային հերոսների և Արցախի հերոսների մարտական գործողությունները, ծանոթացան ՀՀ ԶՈւ զորատեսակներին, հիացան Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորամայով: Նորնորքցի աշակերտների համար բանակի օրը վերածվեց լիակատար տոնի՝ դպրոցականների կյանքում դառնալով գեղեցիկ ու մնայուն հիշողություն: Նկարները՝ այստեղ |