Այսօր հայերիս համար ամենասիրելի ու սպասված տոներից մեկն է՝ տեառնընդառաջը, որը խորհրդանշում է սեր, ընտանիք, պտղաբերություն, գարնան կենսատու շունչ և նոր կյանքի ավետիս… Ազգային ու հոգևոր այս տոնը աստծո լույսն ու ջերմությունն է բերում մեր հավատավոր ժողովրդին, մոտեցնում տիրոջն ու սրբացնում մեր հոգին: Նոր Նորք վարչական շրջանում եկեղեցական տոները տարեցտարի ավելի զանգվածային բնույթ են ստանում, և դա պատահական չէ, Երևանի ամենաբարձր կետում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին նորնորքցիներիս համար դարձել է հավատքի ու լույսի տարածման մի ինքնատիպ օրրան, որի շուրջ համախմբվում ենք, զորանում հավատքով ու հոգով: Հատկապես ուշագրավ է տեառնընդառաջի արարողությունը, որն իր գեղեցիկ խորհրդով միավորում է հավատացյալ հայ ժողովրդին՝ դառնում ազգային տոնախմբություն: Այս տարին ևս բացառություն չէր. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի կողմից կազմակերպվել էր նաև մշակութային ծրագիր. Նոր Նորքի մշակութային հիմնարկների շնորհալի սաների կատարումներին հաջորդեց կրակի վրայից թռչելու ավանդական արարողությունը: Շնորհավորում ենք այս գեղեցիկ, ազգային տոնի՝ տեառնընդառաջի կապակցությամբ. թող Աստված օրհնի ու աջակցի բոլոր ընտանիքներին: Մաղթում ենք սեր, ջերմություն և հոգու ամրություն բոլորիս: Նկարները՝ այստեղ |