ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Տեառնընդառաջի գեղեցիկ արարողություն Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու բակում
23:48, 13.02.2014
3633 | 0
Այսօր հայերիս համար ամենասիրելի ու սպասված տոներից մեկն է՝ տեառնընդառաջը, որը խորհրդանշում է սեր, ընտանիք, պտղաբերություն, գարնան կենսատու շունչ և նոր կյանքի ավետիս…
Ազգային ու հոգևոր այս տոնը աստծո լույսն ու ջերմությունն է բերում մեր հավատավոր ժողովրդին, մոտեցնում տիրոջն ու սրբացնում մեր հոգին:
Նոր Նորք վարչական շրջանում եկեղեցական տոները տարեցտարի ավելի զանգվածային բնույթ են ստանում, և դա պատահական չէ, Երևանի ամենաբարձր կետում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին նորնորքցիներիս համար դարձել է հավատքի ու լույսի տարածման մի ինքնատիպ օրրան, որի շուրջ համախմբվում ենք, զորանում հավատքով ու հոգով: Հատկապես ուշագրավ է տեառնընդառաջի արարողությունը, որն իր գեղեցիկ խորհրդով միավորում է հավատացյալ հայ ժողովրդին՝ դառնում ազգային տոնախմբություն:
Այս տարին ևս բացառություն չէր. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի կողմից կազմակերպվել էր նաև մշակութային ծրագիր. Նոր Նորքի մշակութային հիմնարկների շնորհալի սաների կատարումներին հաջորդեց կրակի վրայից թռչելու ավանդական արարողությունը:
Շնորհավորում ենք այս գեղեցիկ, ազգային տոնի՝ տեառնընդառաջի կապակցությամբ. թող Աստված օրհնի ու աջակցի բոլոր ընտանիքներին:
Մաղթում ենք սեր, ջերմություն և հոգու ամրություն բոլորիս:
Նկարները՝ այստեղ
ԵՐԵՎԱՆԻ 7-ՐԴ ԶԱՐԿԵՐԱԿԸ (ՆՈՐ ՆՈՐՔ) ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր