Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի և «Արևիկ» հրատարակչության միջև ձևավորված համագործակցության արդյունքում մեկնարկեց առաջին ծրագիրը: Հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի 145-ամյա հոբելյանի առթիվ մանկապարտեզներում իրականացվող տարաբնույթ միջոցառումների ծաղկաբույլում ուշագրավ միջոցառում էր կազմակերպվել Նոր Նորքի հ. 102 մանկապարտեզում, որտեղ հյուրընկալվել էին «Արևիկ» հրատարակչության և կրթության բաժնի ներկայացուցիչները: Սաները մարմնավորել էին Թումանյանի հեքիաթների հերոսներին, որոնք տասնամյակներ ի վեր սերունդներ են կրթել ու դաստիարակել՝ սերմանելով մարդկային կարևոր արժեքներ և որակներ: Միջոցառման ավարտին «Արևիկ» հրատարակչության տնօրինության կողմից մանկապարտեզին նվիրաբերվեցին Թումանյանի հեքիաթների նոր հրատարակված ժողովածուները, որոնք աչքի են ընկնում իրենց նորաոճ, հետաքրքիր ու գեղազարդ լուծումներով: Գոյության տարիների ընթացքում` «Արևիկ» հրատարակչությունը հավատարիմ է մնացել իր որդեգրած սկզբունքներին` ընթերցողների լայն շրջանակներին մատուցելով ինքնատիպ ձևավորմամբ, գունեղ մանկական գրքերի զարմանահրաշ տեսականի: Նկարները՝ այստեղ |