МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Завтра+22 °C
«Արևիկ» հրատարակչության նվերը Նոր Նորքի հ. 102 մանկապարտեզի փոքրիկներին
23:15, 27.02.2014
3990 | 0
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի և «Արևիկ» հրատարակչության միջև ձևավորված համագործակցության արդյունքում մեկնարկեց առաջին ծրագիրը:
Հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի 145-ամյա հոբելյանի առթիվ մանկապարտեզներում իրականացվող տարաբնույթ միջոցառումների ծաղկաբույլում ուշագրավ միջոցառում էր կազմակերպվել Նոր Նորքի հ. 102 մանկապարտեզում, որտեղ հյուրընկալվել էին «Արևիկ» հրատարակչության և կրթության բաժնի ներկայացուցիչները:
Սաները մարմնավորել էին Թումանյանի հեքիաթների հերոսներին, որոնք տասնամյակներ ի վեր սերունդներ են կրթել ու դաստիարակել՝ սերմանելով մարդկային կարևոր արժեքներ և որակներ:
Միջոցառման ավարտին «Արևիկ» հրատարակչության տնօրինության կողմից մանկապարտեզին նվիրաբերվեցին Թումանյանի հեքիաթների նոր հրատարակված ժողովածուները, որոնք աչքի են ընկնում իրենց նորաոճ, հետաքրքիր ու գեղազարդ լուծումներով:
Գոյության տարիների ընթացքում` «Արևիկ» հրատարակչությունը հավատարիմ է մնացել իր որդեգրած սկզբունքներին` ընթերցողների լայն շրջանակներին մատուցելով ինքնատիպ ձևավորմամբ, գունեղ մանկական գրքերի զարմանահրաշ տեսականի:
Նկարները՝ այստեղ
«Արևիկ» հրատարակչություն Մանկապատանեկան գրականության հրատարակման առաջատարը
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх