Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում ընթացող հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի 145-ամյակին նվիրված բաց պարապմունքներից հերթականը հ. 117 մանկապարտեզում էր: Բաց պարապմունքին ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության մասնագետները, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, մանկապարտեզների տնօրեններ, դաստիարակներ և ծնողներ: Բաց պարապմունքի ընթացքում երեխաները համակողմանի գիտելիքներ դրսևորեցին Թումանյանի ստեղծագործությունների և սերմանած պատգամների վերաբերյալ՝ իրենց ուսանած երգի, պարի ու ասմունքի միջոցով նորովի ներկայացնելով Թումանյան անհատականությանը: Ուշագրավ էր նաև Հ. Թումանյանի թանգարան այցելության ընթացքում ուսանած գիտելիքների հաղորդումն ու լուսանկարներով ստացված ցուցահանդեսի գեղեցիկ համադրությունը: Արդիական լուծումներով և երաժշտական գեղեցիկ մատուցմամբ ներկայացվեց նաև «Չարի վերջը» հեքիաթը: Թումանյանական շնչով և նորաոճ դրսևորումներով երեխաների ելույթներն արժանացան հանդիսատեսի հիացմունքին և բարձր գնահատականին: Նկարները՝ այստեղ |