ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Թումանյան 145» հերթական բաց պարապմունքը Նոր Նորքում (h. 117 մանկապարտեզ)
20:06, 15.03.2014
5348 | 0
Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում ընթացող հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի 145-ամյակին նվիրված բաց պարապմունքներից հերթականը հ. 117 մանկապարտեզում էր:
Բաց պարապմունքին ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության մասնագետները, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, մանկապարտեզների տնօրեններ, դաստիարակներ և ծնողներ:
Բաց պարապմունքի ընթացքում երեխաները համակողմանի գիտելիքներ դրսևորեցին Թումանյանի ստեղծագործությունների և սերմանած պատգամների վերաբերյալ՝ իրենց ուսանած երգի, պարի ու ասմունքի միջոցով նորովի ներկայացնելով Թումանյան անհատականությանը:
Ուշագրավ էր նաև Հ. Թումանյանի թանգարան այցելության ընթացքում ուսանած գիտելիքների հաղորդումն ու լուսանկարներով ստացված ցուցահանդեսի գեղեցիկ համադրությունը:
Արդիական լուծումներով և երաժշտական գեղեցիկ մատուցմամբ ներկայացվեց նաև «Չարի վերջը» հեքիաթը:
Թումանյանական շնչով և նորաոճ դրսևորումներով երեխաների ելույթներն արժանացան հանդիսատեսի հիացմունքին և բարձր գնահատականին:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր