MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
«Դինգո» կամավորական խումբը
15:50, 30.03.2014
4641 | 0



Աշխարհում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող շատ կազմակերպություններ ու հասարակական ակտիվիստական խմբեր կան, ու պետք է շնորհակալ լինել նրանց բոլորից բնության այդ հրաշքներին փրկելու, ապաստան տալու ու խնամելու համար: Հայաստանում նույնպես կան այդպիսի կազմակերպություններ, բայց իր աշխատանքով կարելի է առանձնացնել «Դինգո» կամավորական շարժման ակտիվիստներին, որոնք բարեգործության և դրամահավաքներ կազմակերպելով` հիմնականում Երևան քաղաքում կատարում են ահռելի աշխատանք:


Մի փոքր ներկայացնեմ նրանց աշխատանքը: Այս խումբը, որտեղ հավաքված են տարիքային տարբեր խմբերի մարդիկ, փողոցներից հավաքում են անտուն կենդանիներին (հիմնականում շներին) և նրանց բուժելուց, ստերջացնելուց հետո փնտրում են նոր տերեր նրանց համար, որտեղ ավելի ապահով կլինի նրանց համար: Եթե համեմատենք Երևանի քաղաքապետարանի կողմից տենդերներով շահած կազմակերպությունների և կամավորական ակտիվիստների աշխատանքները ապա կտեսնենք որ ի տարբերություն տարբեր կազմակերպությունների, «Դինգո» կամավորները կենդանիների հետ վերաբերվում են ավելի խղճով և հոգատար, ինչը չես տեսնի այլ կազմակերպությունների կողմից՝ որոնք հարցերը լուծում են ավելի կոշտ և անխիղճ ձևերով, մինչև անգամ շներին սպանելով և այլ դաժան տարբերակներով: Եթե դուք էլ եք կենդանասեր և պատրաստ օգնել կենդանիներին, ապա դուք էլ կարող եք համալրել այս կամավորների շարքերը:


https://www.facebook.com/groups/166545076772757/


Պետք է նաև նշել, որ «Դինգո» կամավորական խումբը չի ֆինանսավորվում պետության կողմից, և բոլոր ցանկացողները կարող են օգնության ձեռք մեկնել նրանց, օգնել կենդանիներին բուժել, կերակել և տաք անկյուն ապահովել նրանց համար, ավտոմեքենաների անիվներից և վնաս հասցնող մարդկանցից հեռու: Իսկ միգուցե դուք այստեղ գտնեք ձեր ապագա «լավագույն ընկերոջը», որը ձեզ հավատարիվ կսպասի աշխատանքից վերադարձին և ձեզ հետ կանցկացնի իր լավագույն օրերը: Նրանց չի հետաքրքրում ձեր ֆինանսական կամ սոցիալական դիրքը, նրանց պետք է ընդամենը մի փոքր սեր:


Dingo.am

Author: yawill
The article published in the Spokesperson project.
Share with friends
yawill
to top