MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Tomorrow:+24 °C
Վահրամ Օհանջանյան
10:30, 13.04.2014
2081 | 0


Ձեր արարքներից ես չեմ նեղացնել,
Դուք էլ մի նեղվեք իմ լռությունից,
Արարքները ձեր միտումնավոր էր,
Լռությունը իմ` խոր կսկծանքից:

Պատանի էի, երբ ձեզ մոտ եկա,
Նոր կյանքի ճամփին ունեի իղձեր,
Իմ հոգու խորքում, այնքան հավատ կար,
Որ անտեսեցի արատները ձեր:

Խառնվեցի ձեզ հետ, ձեր սառն բարքին`
Ինչպես կրակը անշունչ սառույցին,
Ջերմությունը իմ ես ձեզ տվեցի,
Դուք հազիվ միայն` դժգոհ թշշացիք:

Ու երբ մարեցի, չմանաց կրակ,
Սառն ածուխը ու"մ էր հարկավոր,
Դուք վեր բարձրացաք թեթև ու ճերմակ,
Իսկ ես մրոտված, սև, արատավոր:

Իրարից արդեն շատ ենք
հեռացել,
Մեր ճամփաները չեն հատվի երբեք,
Ձեր արարքներից որ չեմ նեղացել,
Իմ ասածնից դուք էլ մի նեղվեք:

9.04.2014 թ.

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13242 | 0
01:01, 08.12.2017
30102 | 0
23:45, 27.08.2017
21965 | 0
to top