MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +22 °C Tomorrow:+16 °C
Արշակյան քույրերի «Ապրելու ապրիլը»՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին
21:09, 23.04.2014
2761 | 5

Հայկական շոու բիզնեսի ամենահայտնի քույրերին դժվար է պատկերացնել իրարից առանձին, նրանց անգամ շփոթում են արտաքինով:

Երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններն այս ընթացքում ակտիվ գործունեությամբ են զբաղված:


ArmՏtar.am-ին եգչուհիների ներկայիս և հետագա գործունեության մասին տեղեկություններ հայտնեց PR մենեջեր Իզաբելլա Մանասարյանը:


«Էսքիզներ» ձայնասկավառակը և մենահամերգը:

Տարեսկզբին թողարկվեց Արշակյան քույրերի 4-րդ ձայնասկավառակը՝ «Էսքիզներ» խորագրով, որին հաջորդեցին համերգային շրջագայությունները: Այժմ քույրերը նախապատրաստվում են առաջիկա երևանյան մենահամերգին, որի ընթացքում հիմնականում կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները:


Շուտով կնկարահանվեն նոր տեսահոլովակներ, իսկ մինչև տարեվերջ՝ հավանաբար աշնանը, տեղի կունենա մեծ մենահամերգ Երևանում: Ընթացքում կլինեն համերգային շրջագայություններ դեպի հայաշատ համայնքներ, այնպես, որ արտերկրում բնակվող հանդիսատեսը չի կարոտի:


«Ապրելու ապրիլ» ՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին

Շուտով Ինգա և Անուշ Արշակյանները կներկայացնեն երկու նոր տեսահոլովակ: Առաջինը վերնագրված է «Ապրելու ապրիլ» (նախագծի մանրամասները՝ http://genocide100.com) և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մյուս տեսահոլովակը կնկարահանվի «Այսօր տոն է» երգի հիման վրա:

Ապրիլի 8-ին ՀՀ նախագահը պաշտոնական այցով մեկնել էր Թուրքմենստան: Այցի շրջանակում, ի նշան երկու երկրների մշակութային ոլորտների մերձեցման, տեղի է ունեցել համատեղ համերգ, որտեղ ելույթ են ունեցել նաև Ինգան և Անուշը:


/ArmStar.am/

Author: 57 hg
The article published in the Spokesperson project.
Share with friends
57 hg
to top