Հայկական շոու բիզնեսի ամենահայտնի քույրերին դժվար է պատկերացնել իրարից առանձին, նրանց անգամ շփոթում են արտաքինով: Երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններն այս ընթացքում ակտիվ գործունեությամբ են զբաղված: ArmՏtar.am-ին եգչուհիների ներկայիս և հետագա գործունեության մասին տեղեկություններ հայտնեց PR մենեջեր Իզաբելլա Մանասարյանը: «Էսքիզներ» ձայնասկավառակը և մենահամերգը: Տարեսկզբին թողարկվեց Արշակյան քույրերի 4-րդ ձայնասկավառակը՝ «Էսքիզներ» խորագրով, որին հաջորդեցին համերգային շրջագայությունները: Այժմ քույրերը նախապատրաստվում են առաջիկա երևանյան մենահամերգին, որի ընթացքում հիմնականում կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները: Շուտով կնկարահանվեն նոր տեսահոլովակներ, իսկ մինչև տարեվերջ՝ հավանաբար աշնանը, տեղի կունենա մեծ մենահամերգ Երևանում: Ընթացքում կլինեն համերգային շրջագայություններ դեպի հայաշատ համայնքներ, այնպես, որ արտերկրում բնակվող հանդիսատեսը չի կարոտի: «Ապրելու ապրիլ» ՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին Շուտով Ինգա և Անուշ Արշակյանները կներկայացնեն երկու նոր տեսահոլովակ: Առաջինը վերնագրված է «Ապրելու ապրիլ» (նախագծի մանրամասները՝ http://genocide100.com) և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մյուս տեսահոլովակը կնկարահանվի «Այսօր տոն է» երգի հիման վրա: Ապրիլի 8-ին ՀՀ նախագահը պաշտոնական այցով մեկնել էր Թուրքմենստան: Այցի շրջանակում, ի նշան երկու երկրների մշակութային ոլորտների մերձեցման, տեղի է ունեցել համատեղ համերգ, որտեղ ելույթ են ունեցել նաև Ինգան և Անուշը: /ArmStar.am/ |