MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ: ՀԵՇՏ ՄԻՋՈՑ
10:57, 22.06.2014
8673 | 0

Յուրաքանչյուրիս մոտ էլ լինում են պահեր, երբ վատ տրամադրություն ենք ունենում: Նման իրավիճակները դժվար հաղթահարելի են:

Եվրոպական գիտական հիմնադրամի մասնագետները գտել են տրամադրությունը բարձրացնելու և սթրեսը հաղթահարելու պարզ եղանակ: Մասնագետները խորհուրդ են տալիս երազել ինչ-որ շատ հաճելի բանի մասին: Կարող եք պատկերացնել, որ կատարվել է Ձեր ամենանվիրական երազանքը և մի քանի պահ պահպանել այդ զգացողությունը:

Եվրոպայի հետազոտության խոշոր ինստիտուտներից մեկի մասնագետները կարծում են, երբ մարդը երազում է, նրա մոտ ստեղծվում է մի վիճակ, որը նման մեդիտացիայի: Երազելու ընթացքում բարելավվում է ուղեղի աշխատանքը, նկատվում է մտավոր գործընթացների ակտիվացում, և արդյունքում` բարձրանում է տրամադրությունը: ՈՒրեմն վերջ ասենք տխուր պահերին և միշտ ժպտանք ու երազենք:

Author: AAA A
The article published in the Spokesperson project.
Share with friends
AAA A
to top