MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության հերթական տեղեկագիրը
14:56, 15.08.2014
4620 | 0

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության
հերթական տեղեկագիրը


Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 73) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

1. Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակի 2014թ. հաղթողները
2. Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) առաջին գիտաժողովը Հայաստանում
3. Աստղագիտության և աստղաֆիզիկայի 8-րդ միջազգային օլիմպիադան. հայ պատանիների հաջողությունները
4. Բյուրականի աստղադիտարանում ս/թ հոկտեմբերի 7-9-ին կայանալիք «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը
5. Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, ANSEF) 2015թ. դրամաշնորհների հայտարարումը
6. ՀԱԸ երիտասարդ աստղագետների մրցանակի (Երվանդ Թերզյանի անվ. մրցանակ) 2014թ. հայտարարումը
7. Տարեդարձներ. Վահրամ Չավուշյան – 50

ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում.
http://www.aras.am/ArasNews/arasnews.html


Հայկական աստղագիտական ընկերություն

The article published in the Spokesperson project.
Share with friends
Սոնա Ֆարմանյան
14:32, 15.08.2014
6291 | 0
to top