MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի բաղհյուսված հաղթական տոնը
11:27, 06.02.2015
4414 | 0

«Լեռներն ասում են՝ պահի՛ր մեզ, լեռնակա'ն, որ մենք էլ քեզ պահենք» . Գարեգին Նժդեհ


Այս մտքի խորը գիտակցումով, հավաքական միասնության անխռով հավատամքով, հայրենյաց պաշտպանության և անվտանգության ապահովման գործում հայոց հզոր բանակի անթաքույց հաջողություններով փառավորվելու համար փետրվարի 2-ը Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում վերածվեց ամենաիսկական տոնի. տոն ուժի, խիզախության փառաբանման, հայոց բանակի հրաշունչ զինվորների սխրանքներով մաքրագործվելու. բաղհյուսվեց երեք տոն/Գարեգին Նժդեհ, ԱՍԱԼԱ, Հայոց բանակ/:

Բեմը երջանիկ էր աշակերտների հմուտ մասնակցությունից, դահլիճը ցնծում էր հաջողված միջոցառման հանդիսավոր շնչից: Երգ, պար, ոգեշունչ բեմական խոսք, մարզական համարներ: Արդյունքում բոլորը փառավորված էին, քանզի նրանց աչքերը միաժամանակ տեսան երեք հերոսների. դպրոցը շքեղացել ու գեղեցկացել էր ակնածանքի արժանի հյուրերի արիական շնչից. «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյան, ազատամարտիկ, «Վահագն» ռազահայրենասիրական կազմակերպության ղեկավար Մորուք Կարո Կարապետյան, Մարտակերտի հատուկ ջոկատի հակաօդային պաշտպանության հրամանատար Արգիշտի Շամիրյան, հեղինակ - կատարող Վարուժ Աղաջանյան:

Հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ, տարբեր տարիքի աշակերտներ նշում էին հայ աննկուն ոգու, բոցեղեն ու հրաշունչ ոգու փառաբանման տոնը և շնորհավորում միմյանց: Միջոցառումը դարձավ արիության մի անզուգական դաս, որը համալրեց դպրոցում ավանդություն դարձած հիշարժան օրերի շարքը: Իրենց ոգեշնչող ելույթներով խորհրդանշական պարգևներով և շնորհավորանքներով հյուր-հերոսները արժանացրին մեր գործը անգնահատելի գնահատանքի՝տեսնելով մեր դպրոցում այն հենման կետը, որին կարելի է ապավինել և փայփայել նոր որակի հայրենասեր սերունդ տեսնելու երազանքը՝ սերունդ, որ պատրաստ է նոր տեղաշարժերի:

Թող բազմապատկվի բազկիդ ուժը, հա՛յ զինվոր: Շնորհավո՛ր տոնդ հայո՛ց բանակ. չնայած երիտասարդ տարիքիդ՝ որպես իրողություն՝ քո էության մեջ հազարավոր տարիների հպարտանալու արժանի պատմություն ունես ամբարած:



Հայոց լեզվի ուսուցչուհի` Ռ.Աֆյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
11:19, 18.05.2016
3555 | 0
15:23, 11.02.2016
3654 | 0
15:18, 11.02.2016
4332 | 0
to top