MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +30 °C Tomorrow:+30 °C
Թումանյանի օրը մեր դպրոցում
12:23, 10.03.2015
2923 | 0

Թումանյանն այն հեղինակն է, որը ծնվում, մեծանում, մի ամբողջ կյանք է ապրում ամեն հայի հետ: Նա իր անտես ներկայությամբ մշտապես ուղեկցում է մեզ: Փետրվարի 19-ը մեծ լոռեցու ծննդյան օրն է, և նա արդեն որերորդ անգամ վաղ առավոտից «հյուրընկալվեց» Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում: Հաճելի անակնկալ էր սպասվում բոլորին` ուսուցիչներին և աշակերտներին. «Անուշ» օպերայի երաժշտության ներքո ամենալավ բարեմաղթանքներով միմյանց գիրք նվիրեցին, ասմունքեցին Թումանյանի ստեղծագործություններից: Համակարգչային դասարանում ցուցադրվեցին ամենայն բանաստեղծի կյանքին և ստեղծագործությանը վերաբերող ֆիլմեր: 6-րդ դասարանցիները յուրովի մասնակցեցին օրվան` ընթերցանության մրցույթի դպրոցական փուլում ցուցաբերելով իրենց հմտությունները: Թումանյանական օրվա հաճելի ավարտը եղավ «Մեղու» համահայկական մրցույթի մրցանակակրի` Լիլի Օսիպյանի պարգևատրումը, ով գիտելիքների իր հաղթարշավը հաջողությամբ շարունակում է առարկայական օլիմպիադաների տարածքային փուլերում:



Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորում

The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
11:19, 18.05.2016
3566 | 0
15:23, 11.02.2016
3668 | 0
15:18, 11.02.2016
4344 | 0
to top